9-ամյա տղան համալսարանի դիպլոմ կստանա

Նիդերլանդներում ապրող 9-ամյա Լորան Սիմոնսը մոտ ժամանակներում կստանա տեղի Տեխնիկական համալսարանի դիպլոմ: Այս մասին հայտնում է Spiegel-ը:

Տղան էլեկտրոտեխնիկայի ֆակուլտետ էր ընդունվել 1 տարի առաջ: Միջնակարգ կրթության վկայական նա ստացել էր 8 տարեկանում:

Արձակուրդից հետո երեխան դարձել է համալսարանի ուսանող: Այստեղ սովորելիս ևս նա գերազանցում է կուրսընկերներին, որոնք մի քանի տարով մեծ են տղայից:

Պատանի հանճարի IQ-ն 145 է: Սա այն դեպքում, որ ինտելեկտի միջին ցուցանիշը 100 է: Լորանը հիանալի հիշողություն ունի: Նա խոստովանել է, որ իր ամենասիրելի առարկան մաթեմատիկան է:

Լորանը ցանկանում է դառնալ կարդիովիրաբույժ: Երազում է դառնալ մի մասնագետ, որը կարող է երկարացնել մարդկային կյանքերը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *