8 փաստ, որ նա ձեզ սիրում է…

1. Ձեր ընտրյալը միշտ ձեր կողքին է, եթե դուք նրա աջակցության կարիքն ունեք: Դա հենց այն է, ինչն առանձնացնում է սիրող զուգընկերոջը:

Նա չի կարծում, որ ձեր խնդիրներն իրեն բացարձակ չեն հետաքրքրում: Սիրող մարդը երբեք չի ասի. «Մեծ աղջիկ ես, ինքդ էլ գիտես՝ ինչ պետք է անես» կամ «Էլ ի՞նչ տղամարդ ես, եթե չես կարող դա անել»:

Չի բացառվում, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք լուծել մեր խնդիրները, բայց երբեմն ուզում ենք իմանալ, որ հուսալի թիկունք ունենք:

2. Նա չի ձգտում փոխել ձեզ՝ հարմարեցնելով իրեն: Անկեղծորեն սիրող զուգընկերն իրեն հարմար տիկնիկ չի դարձնի ձեզ: Դա անձի հանդեպ անհարգալից վերաբերմունք ու եսասիրություն է:

Եթե սիրող մարդուն որևէ բան դուր չի գալիս իր զուգընկերոջ մեջ, նա հանգիստ ու անկեղծորեն ասում է այդ մասին: Միայն երկխոսության միջոցով է հնարավոր հարաբերություններում ներդաշնակության հասնել:

3. Նա ուշադիր է մանրուքների հանդեպ: Նրա համար միևնույն չէ, թե ինչ ուտեստներ եք նախընտրում, եթե անգամ ձեր ճաշակները տարբեր են:

Նա հիշում է, թե որքան շաքարավազ է պետք ավելացնել թեյին: Միշտ հարցնում է ձեր կարծիքը, երբ պետք է ընտանեկան հարց լուծվի:

Եվ սարսափելի չէ, եթե նա մոռացել է ձեր շնիկի տարեդարձը կամ ձեր առաջին համբույրի օրը: Ավելի կարևոր է, որ նա գնահատում է ձեզ ու կենցաղում ցուցաբերում հոգատարությունը:

4. Նա իմաստուն է: Խոսքը բարձր ինտելեկտի մասին չէ (չնայած դա նույնպես կարևոր է): Եթե մարդն ունակ է վերլուծելու, հավանական համարելու, որ կարող է սխալ լինել, և ընդունելու այդ սխալները, ուրեմն՝ նա իմաստուն է:

Ճկուն մտածողությունը զույգին հնարավորություն է ընձեռում իսկապես երջանիկ լինելու հարաբերություններում:

5. Նա դրական է ազդում ձեր ինքնագնահատականի վրա: Հոգեբաններն ապացուցել են, որ բռնակալի և զոհի դերը զուգընկերները ենթագիտակցաբար, բայց կամավոր են ընտրում:

Նրանցից յուրաքանչյուրն այս կամ այն դերը խաղալու թաքնված շահ ունի: Ներդաշնակ զույգի պարագայում ճնշումը տեղ չունի: Զուգընկերներից յուրաքանչյուրի համար հաճելի է, որ նա հենց այս մարդու կողքին է:

6. Ձեր խնդիրները նա իրենն է համարում: Պետք չէ նրան օգնության համար խնդրել: Նա դա կանի առանց մի վայրկյան անգամ տատանվելու:

Եթե դուք անկեղծորեն սիրող կին եք, ուրեմն՝ ձեր զուգընկերը ձեր հերոսն է: Եվ ձեզ համար նա սարեր շուռ կտա:

7. Նա չի ծաղրում ձեզ: Բոլորս էլ սխալներ ենք թույլ տալիս, բայց նա հրաշալի գիտի, թե ինչ է արժենում ձեր յուրաքանչյուր բացթողումը:

Այդ պատճառով սիրող զուգընկերոջ մտքով անգամ չի անցնի «խփել ընկածին»: Նա երբեք չի համարձակվի մտերիմ մարդուն վանել որեւէ հիմարություն անելուց հետո:

8. Նա գիտի ձեր թույլ կողմերը, բայց երբեք չի հարվածի դրանց: Հայտնի է, որ մենք առավել խոցելի ենք հենց մտերիմ մարդկանց առջև, և նրանց պատճառած ցավն ավելի ուժեղ է:

Իսկ եթե նա չմտածված վիրավորել է ձեզ, ամեն ինչ կանի՝ մեղքը քավելու համար: Դա սիրող մարդու հատկություն է. ամենաթանկ բանը, որ կարող է լինել կյանքում:

Հարկ է նկատել, սակայն, որ այդ հատկությունը երկուսն էլ պետք է ունենան, քանի որ ընտանեկան հարաբերությունները միակողմանի լինել չեն կարող:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *