8-ամյա աղջիկը դպրոցից տուն չվերադարձավ… անհանգստացած մայրը շտապեց դպրոց ու գտավ երեխային… վանդակի մեջ

Երբ երեխային ուղարկում եք դպրոց, հույս ունեք, որ այնտեղ նա կլինի մեծահասակ կրթված մարդկանց հսկողության տակ, ովքեր կարևորում են երեխայի շահերը:Թույլատրելի է, երբ աշակերտին պատժելու համար նրան որոշ ժամանակով թողնում են դպրոցում՝ դասերի ավարտից հետո: Եվ դա միայն այն դեպքում, երբ երեխան իրեն ահավոր վատ է պահում:

Ոչ մի ծնող չի ցանկանա մի օր զանգ ստանալ ուսուցչից և լսել, որ իր երեխան սարսափելի վարքագիծ ունի:Երբ 8-ամյա Ալեգրայի մորը՝ Քոննիին, զանգեցին դպրոցից և պատմեցին դստեր վատ վարքի մասին, նա շատ բարկացավ ու տխրեց: Նրան ասացին, որ Ալեգրան սպառնացել է աշակերտներին, սակայն կինը վստահ էր, որ իր աղջիկը նման բան չէր անի:

Երբ Քոննին եկավ դպրոց՝ դստեր հետևից, մեծ ցնցում ապրեց: Առաջին հերթին, պարզվեց, որ Ալեգրան ոչ ոքի չի սպառնացել, նա միայն ինքնապաշտպանվել է մի ուրիշ աշակերտի ծաղրանքներից:

Բացի այդ, դա այնքան էլ նման չէր պարզապես դասերից հետո մնալուն. 8 տարեկան երեխային փակել էին բանտախցիկ հիշեցնող վայրում:Անկախ նրանից, երեխան արժանի էր պատժի թե ոչ, միևնույնն է, դպրոցն աշակերտներին փակի տակ պահելու իրավունք չունի:

Այն բանից հետո, երբ մայրը Ալեգրային հանեց փակի տակից, երեխան մի քանի ժամ անդադար արտասվեց, իսկ դրանից հետո էլ 3 օր չկարողացավ դպրոց գնալ՝ ուժեղ էմոցիոնալ ցնցման պատճառով:Դեպքից որոշ ժամանակ անց Քոննին դստերն այլ դպրոց տեղափոխեց:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դպրոցն ունի երեխաներին նման կերպով պատժելու իրավունք թե ոչ:

Մենք կարծում ենք, որ բավական էր երեխային որոշ ժամանակով դատարկ դասաենյակում թողնելն ու նրա հետ հանգիստ զրուցելը, նաև սեփական վարքի մասին մտածելու համար ժամանակ տալը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *