6 զարմանալի նշան, որոնք վկայում են աղիների խնդիրների մասին

Աղիների աշխատանքը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Նշաններ, որոնք կարող են վկայել աղիների խնդիրների մասին:

Թույլ ոսկորներ

Երբ որովայնում թթվայնությունը բարձրանում է, կալցիումն ու մագնիումը նորմալ չեն յուրացվում:

Բացի այդ՝ երբ աղիները նորմալ չեն աշխատում, օրգանիզմին չի բավականացնում K վիտամինի մակարդակը: Այս վիտամինը ևս շատ կարևոր է ոսկորների առողջության համար:Անհանգստություն և հոգնածություն:

Երբ աղիների միկրոֆլորայի հավասարակշռությունը խախտվում է, նկատվում են անհանգստություն ու հոգնածություն: Այս խնդիրը հիմնականում սխալ սնվելու հետևանք է:

Շտկեք սննդակարգը.

  1. մեծ քանակով բանջարեղեն ու միրգ օգտագործեք
  2. բավարար քանակով ջուր խմեք
  3. սննդակարգ ներառեք կեֆիր:

Մաշկային քոր

Շատերն են մաշկային քորի պատճառ համարում ալերգիան, սակայն որոշ դեպքերում այն կարող է կապված լինել նաև աղիների աշխատանքի հետ:

Երբ օրգանիզմում տոքսիններ են կուտակվում, իմունային համակարգը բացասականորեն է արձագանքում, ինչի արդյունքում կարող է քոր, բորբոքում, այտուց առաջանալ:

Եղունգների թուլություն

Եղունգների թուլությունը կարող է վկայել այն մասին, որ աղիները չեն կարողանում յուրացնել սննդարար նյութերը:

Երբ աղիները նորմալ չեն աշխատում, դրանց միկրոֆլորան խանգարվում է, օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ նյութերը:

Որովայնի փքվածություն

Գազերի առկայությունը վկայում է աղիների աշխատանքի խանգարման մասին: Փքվածության պատճառ կարող է դառնալ ոչ միայն որոշակի մթերքի օգտագործումը, այլև սննդային ալերգիան:

Հաշվի առեք, որ դեպքերի մեծամասնությունում խնդիրը կաթնամթերքի օգտագործումն է:

Սպիտակ արտաթորանք

Արտաթորանքի գույնի փոփոխությունը չի կարելի անուշադրության մատնել: Դա կարող է պայմանավորված լինել բակտերիալ միկրոֆլորայի փոփոխությամբ, բորբոքմամբ, լյարդի հետ կապված խնդիրներով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *