6 բան, որ դուք չպետք է անեք ձեր երեխաների համար, որպեսզի չվնասեք նրանց․ №3-ն անում են գրեթե բոլորը…

Բոլոր ծնողներն էլ ուզում են իրենց երեխաների համար ամենալավն ու օգտակարն անել, բայց շատ հաճախ ծնողական սերը կուրացնում է նրանց, և նրանք մոռանում են չափի մասին:

Խորհուրդ ենք տալիս խուսափել որոշ գործողություններից, որոնք ավելի շատ վնաս կարող են հասցնել, քան օգուտ:

1. Պատրաստում եք նրանց համար այն, ինչ իրենք են ուզում: Եթե դուք ողջ ընտանիքի համար ճաշ եք պատրաստել, իսկ ձեր հինգամյա երեխան հրաժարվում է դրանից և պահանջում այլ ուտելիք, շատ սխալ կլինի նրա ցանկությունը կատարելը:

Դա ձեր փոքրիկի համար վատ սովորույթ կդառնա, և նա միշտ կպահանջի իր համար առանձին ուտելիք պատրաստել:

2. Հավաքում եք նրանց իրերը: Շատ հաճախ երբ ծնողները երեխաներից պահանջում են հավաքել իրենց իրերը, վեճեր և անախորժություններ են առաջանում:

Սկզբում դուք ինքներդ օգնեք, որ նրանք դա անեն, հետո սովորեցրեք դա անել ինքնուրույն:

3. Նրանց փոխարեն կատարում եք իրենց տնային աշխատանքը: Այդ քայլով դուք միայն արջի ծառայություն եք մատուցում ձեր երեխային:

Դուք դրանով զրկում եք նրան կյանքի դժվարություններին ինքնուրույն դիմակայելու հնարավորությունից:

4. Ծրագրում եք նրանց օրը: Պետք չէ ստիպել երեխաներին հաճախել տարատեսակ խմբակներ: Հաճախ ծնողները ուզում են երեխաների միջոցով իրականացնել սեփական անկատար երազանքները:

Երեխայի համար որևէ խմբակ ընտրելիս պետք է հաշվի առնել նրա ունակություններն ու նախասիրությունները:

5. Հագցնում եք նրանց: Խոսքը շատ փոքրիկներին չի վերաբերում: Ավելի մեծ տարիքի երեխաները պետք է հագնվեն այնպես, ինչպես ուզում են:

Հագուստի ընտրությունը անձնական աճի զարգացման կարևոր դրսևորումներից է:

6. Լուծում եք նրանց բոլոր խնդիրները: Դա ծնողների ամենատարածված սխալն է: Երեխաները պետք է կարողանան իրենց խնդիրները լուծել առանց կողմնակի օգնության:

Դա նրանց կսովորեցնի շփման մեջ փոխզիջման գնալ և կարեկցել մարդկանց:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *