53-ամյա մայրիկս որոշեց երեխա ունենալ, իսկ հիմա կրտսեր քրոջս ուզում է տալ ինձ․․․

Այսօր ուզում եմ պատմել, թե ինչ կարող է պատահել, եթե կինը հոգեբանորեն կախվածություն ունի տղամարդուց:

26 տարեկանում ես ամուսնացա ու հեռացա իմ հայրական տանից: Մինչ ամուսնությունս ապրում էի մորս ու եղբորս հետ:

Հայրս վաղուց է բաժանվել մորիցս, երբ եղբայրս դեռ նոր էր ծնվել: Մորս համար շատ դժվար էր, նա երկար ժամանակ ամուսնուս հետ բերելու փորձեր էր անում, սակայն վերջինս երևի վաղուց սիրուհի ուներ, քանի որ մեզ լքելուց անմիաջպես հետո ընտանիք կազմեց ու բարեհաջող մոռացավ մեր մասին:

Մայրս գնաց աշխատելու, իսկ կրտսեր եղբորս դաստիրակությունն ու խնամքը ընկավ իմ ուսերին:

Իրականում եղբայրս ինձ համար բեռ չէր: Ես նրան շատ էի սիրում, հիմա էլ նույն ձև սիրում եմ: Ինձ միայն անհանգստացնում էր մորս վիճակը:

Հորս հեռանալուց հետո նա այլ մարդ դարձավ: Ես զգում էի, որ մորս մոտ միայնակ մնալու աննորմալ վախ կա:

Ես հասկանում էի, երբ նա ինչ-որ տղամարդու հետ էր հանդիպում, հետո նկատում էի, որ բաժանվել են, քանի որ սկսում էր աշխատանքից շուտ գալ տուն, բայց շատ նայրդայնացած էր լինում այդ շրջանում: Հետո նորից, նորից ու նորից… Այս ամենը կախվածության մասին էր վկայում:

Վերջապես մայրս առաջին անգամ մի տղամարդու հետ եկավ տուն, որ մեզ հետ ծանոթացնի: Ես գլխի ընկա, որ այս ամենը լուրջ է, ու անկեղծ ասած, ուրախ էի մորս համար:

Միքայելը ոչ աղքատ, գեղեցիկ ու դաստիրակված տղամարդու տպավորություն թողեց, մեզ հետ հեշտությամբ լեզու գտավ, թվում էր, թե ոչ մի խնդիր լինել չի կարող:

Միքայելը տեղափոխվեց մեր տուն, քանի որ եղբայրս այլ տեղ ապրել չէր ուզում, և մայրս որոշեց գնալ զիջումների:

Շուտով իմացանք, որ մայրս հղի է: Բոլորս շատ երջանիկ էինք, իսկ երբ ծնվեց փոքր քույրս, մենք ուղղակի թռչկոտում էինք ուրախությունից:

Բոլորս, բացի Միքայելից: Նա փոխվեց օրերի ընթացքում, սկսել հաճախ վիճել մորս հետ, անտեղի, առանց որևէ պատճառների:

Պարզվեց, որ խնդիրը խանդի զգացումն էր: Մորս ուշադրությունն անցել էր փոքրիկին, և նա առաջվա պես չէր կարողանում ժամանակ հատկացնել ամուսնուն: Հետո Միքայելը կնոջ առաջ պայման դրեց. կամ ինքը, կամ երեխան:

Մայրս էլ խնդրեց ինձ, որ երեխան որոշ ժամանակ ինձ հետ ապրի: Ես իհարկե դեմ չէմ, բացի այդ, առաջին անգամը չէ, փորձ ունեմ, սակայն ամուսինս դժգոհ է, չի համաձայնվում:

Իսկ ես նրան հասկանում եմ, չէ որ նրա պլանների մեջ չէր մտնում իմ կրտսեր քրոջը պահելը, և մենք էլ արդեն սկսել ենք մտածել մեր երեխան ունենալու մասին:

Մայրս 53 տարեկանում երեխա է ունեցել և փորձում է հիմա նրան ինձ տալ, իսկ ամուսինս դեմ է․․․ ·

Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ. մի կողմից, չեմ ուզում նեղացնել մորս և թույլ տալ, որ բաժանվի, գիտեմ, որ նա սխալ է մտածում, բայց ինչ արած, ոչ էլ ուզում եմ ամուսնուս հետ վիճել ու նրա կամքին հակառակ լուրջ որոշում կայացնել:

Խնդրում եմ, մի խորհուրդ տվեք: