Այս դեպքը եղել է օրեր առաջ: Նախկինում այնքան էլ չէի հավատում նմանատիպ երևույթների, բայց հիմա ամեն ինչ փոխվել է:Որդուս հետ պիտի գնայի հագուստի խանութներ: Սովորական օր էր: Պատրաստվեցինք, հանգնվեցինք, ընթացքում որոշում էինք՝ ինչ ենք գնելու: Երբ արդեն պիտի դուրս գայինք տանից, մեր շունը՝ Ջեկին, նստեց դռան առաջ: Նա հրաժարվում էր մեզ դուրս թողնել:
Սկզբում ես կարծեցի, թե նա ուզում է մեզ հետ դուրս գնալ, բայց ոչ. հասկացա, որ Ջեկին ուղղակի չի ուզում, որ մենք դուրս գանք: Ես փորձում էի տանել նրան մի կողմ, բացել դուռը, բայց ոչ, նա ուղղակի մեզ դուրս չէր թողնում:
Երևի կես ժամ անցավ այդպես, վերջապես ես ու որդիս դուրս եկանք տանից: Հենց փակեցի դուռը, լսվեց շան վնգստոցը:Աստիճաններով իջնելիս ես ու տղաս քննարկում էինք շան պահվածքը, փորձում գտնել պատճառը:
Նստեցինք մեքենան և գնացինք:Եվ ահա եղավ այն, ինչ ես բոլորովին չէի սպասում: Հենց մեր աչքի առաջ սարսափելի վթար եղավ…վարորդը հարբած էր…Եվ հենց այդ ժամանակ հասկացա, որ եթե չլիներ մեր շունը, ես ու որդիս վթարի կենթարկվեինք, այն մեքենայի ուղևորների փոխարեն մենք կլինեինք…