5 պատճառ, թե ինչու անհավատարիմ տղամարդիկ չեն բաժանվում իրենց կանանցից

Մեր ժամանակներում ընտանիքը պահպանելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Ըստ վիճակագրության, բաժանություններ լինում են 3 անգամ շատ, քան նախկինում։

Ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկը զուգընկերջ դավաճանությունն է։ Իսկ դուք երբևէ մտածել եք այն մասին, թե ինչու անհավատարիմ տղամարդիկ չեն բաժանվում կնոջից։

  • Տղամարդու համար շատ կարևոր է կոմֆորտը

Տղամարդուն բոլորից լավ ճանաչում է կինը։ Նա ամուսնուն թույլ է տալիս լինել այնպիսին, ինչպիսին որ կա իրականում։ Դա տղամարդու մոտ ստեղծում է կոմֆերտի զգացում։

-Իսկ ինչու՞ ես պիտի հեռանամ կնոջիցս։ Գալիս եմ տուն, ունեմ սիրող կին ու երեխաներ, իմ մասին հոգ են տանում։ Անթերի է։ Կենցաղային հարցերը լուծված են, իսկ նոր զգացումների համար կարող եմ գնալ սիրուհուս մոտ։

  • Նա փորձում է հանգստանալ ընատնեկան կյանքից

Հաճախ տղամարդիկ չեն ուզում հրաժարվել ընատնիքից, սակայն երբ ձանձրանում են, պարզապես փորձում են «հանգստանալու» միջոց գտնել։ Սիրուհու հետ տղամարդն իրեն կարող է երիտասարդ, առնական և ցանկալի զգալ։

  • Ամուսնալուծությունը՝ շատ ցավոտ երևույթ է

Էմոցիոնալ առումով ամուսնալուծությունը ցավոտ է, թանկ և քայքայիչ, հատկապես եթե ունեք երեխաներ և համատեղ ունեցվածք։ Հաճախ տղամարդիկ նախընտրում են զերծ մնալ այդ ամենից՝ համատեղելով ընտանիքն ու այլ կանանց հետ հարաբերությունները։

  • Նրանք դեռ սիրում են կնոջը

Սա կարող է անհեթեթ թվալ, բայց այսպես էլ է լինում։

-Մի կողմից, սերն ու անհավատարմությունը անհամատեղելի են։ Սակայն, հավանաբար, դուք շատ եք ցավեցրել նրան, ում սիրում եք։ Այստեղ նույն պատմությունն է,- պնդում է կնոջը դավաճանող տղամարդկանցից մեկը։

  • Ամեն ինչ հանուն երեխաների

Անհավատարիմ տղամարդիկ մնում են կնոջ հետ, որպիսի երեխաները ապրեն ավանդական ընտանիքում։ Իրականում, հնարավոր է լինել լավ հայր նույնիսկ բաժանումից հետո։ Խաբված են լինում նաև սիրուհիները․ նրանց խոստանում են բաժանվել կնոջից, երբ երեխաները մի քիչ էլ մեծանան/ գնան դպրոց/ ամուսնանան․․․

Ի դեպ, անհավատարիմ տղամարդիկ կարող են արդարացնել իրենք իրենց՝ տարբեր պատճառաբանություններ հնարելով։