Ահա այսպիսի խորհուրդներ տվեց տատիկս ինձ, հարսանիքից առաջ:
Ինչպես հետագայում համոզվեցի՝ դրանք օգնեցին կյանքիս ճգնաժամային իրավիճակներում խուսափել լուրջ կոնֆլիկտներից, պահպանել սերս և դաստիարակել հրաշալի երեխաներ:
Տատիկի խորհուրդները
1.Մի վիճիր ամուսնուդ հետ երեխաների ներկայությամբ: Հակառակ դեպքում նրանք կդադարեն հարգել քեզ և հաշվի նստել հոր հեղինակության հետ: Արդյունքում նրանք չեն լսի ու չեն հարգի ձեզ:
2.Տղամարդիկ ավելի մեծ հաճույքով են օգնում, քան հրահանգ են կատարում: Այնպես արա, որ նա ինքն ուզենա անել քո ուզածը:
3.Ամենաթանկ բանը ընտանեկան խաղաղությունն է: Պահպանիր այն, կարողացիր ներել ու առաջինը հաշտվել:
4.Եթե բարկացած ես, տան մաքրություն մի արա: Երբ ինքդ քո հետ հաշտ չես՝ դու կեղտը չես մաքրում, այլ ցիրուցան ես անում:
5.Մի ծուլացիր նոր բան սովորելու հարցում: Խելացի և դաստիարակված երեխաներ ունենում են միայն կիրթ մայրերը: Խելացի երեխաներն արժանապատիվ ապագա և բարեհաջող ընտանեկան կյանք կունենան:
6.Մի խանդիր, որ չքայքայես ընտանիքդ: Եթե ամուսինը սիրում և հարգում է կնոջը, ապա երբեք չի դավաճանի նրան: Այնպես արա, որ ամուսինդ քեզ սիրի և հարգի:
7.Միշտ համեղ ուտելիքներ պատրաստիր, գեղեցիկ ձևավորիր ուտելիքը: Հիշիր, որ ամուսինդ ուղղակի կենդանի չէ, որ ուտում է կշտանալու համար: Ուտելիքի մատուցման ձևը նույնքան կարևոր է, որքան համը:
8.Հարգանքը կարևոր է ընտանիքում: Եթե կա հարգանք, ապա կլինի նաև սեր:
Այս պարզ խորհուրդները կօգնեն ձեզ պահպանել ջերմ սիրով լեցուն ընտանիք և արժանապատվորեն դուրս գալ ցանկացած բարդ իրավիճակից: