Նրանից, թե որքանով եք ինքնավստահ, շատ բան է կախված․ ինչպես են դասավորվում ձեր հարաբերությունները ընտանիքում, ինչ հաջողությունների եք հասնում աշխատանքում ու ինչպես են դասավորվում ձեր անձնական հարաբերությունները։
Կարող եք դառնալ ավելի ինքնավստահ՝ քայլ առ քայլ գործողություններ կատարելով։
Զարգացրեք ձեր ուժեղ կողմերը
Մի կենտրոնացրեք ուշադրությունը թույլերի վրա։ Դուք միանշանակ կարող եք ամեն ինչ ավելի լավ անել, քան ուրիշները։
Հիշեք ու գրեք թղթի վրա ձեր ուժեղ կողմերը, որպեսի ցանկը միշտ ձեռքի տակ լինի։ Այն ձեզ ցանկացած պահի կաջակցի։
Զարգացեք ու պարտադիր ֆիքսեք ձեր ձեռքբերումները, որպեսզի տեսնեք տարբերությունը մինչ/հետո։
Այն մարդիկ, ովքեր մշտապես զբաղվում են ինքնազարգացմամբ, ինքնաքննադատությամբ զբաղվելու ժամանակ չեն ունենում։
Ազատվեք անպետք գծերից
Ազատվեք նրանից, ինչը ձեզ հետ է քաշում։ Դուք կսկսեք ավելի վստահ շարժվել դեպի նպատակի իրականացում։
Մի վախեցեք արտահայտել ձեր կարծիքը։ Մի վախեցեք նոր ծանոություններ նախաձեռնել։
Օգնեք ուրիշներին
Երբ կենտրոնանում եք միայն ձեզ ու ձեր խնդիրների վրա, այսպես թե այնպես օգնություն եք ստանում ուրիշներից։
Բայց մի մոռացեք, որ որևէ մի բան ստանալով, պետք է նաև տալ։ Մի վերածվեք զոհի կամ եսասերի։
Մտածեք դրական կերպով
Եթե դուք մշտապես մտածեք, որ վատ է լինելու, այդպես էլ կլինի։ Վերլուծեք մարդկանց, ովքեր շրջապատում են ձեզ, հասկացեք, թե նրանցից ով է ձեր վրա բացասաբար ազդում։
Այնուհետև կարևոր է անձնական սահմաններ ունենալը, որպեսզի դադարեք ուշադրություն դարձնել ուրիշների նկատողություններին ու մեկնաբանություններին։
Եվս մի ռադիկալ տարբերակ․ դադարեցնել շփումը նման մարդկանց հետ։