Եթե դարձրել եք ուշադրություն, հավանաբար նկատել եք, որ երիտասարդ ու տարեց կանանց քայլվածքները շատ են տարբերվում։ Իսկ ո՞րն է տարբերությունը և ինչու՞ է նման բան տեղի ունենում։Առաջին հերթին, տարեց կանանց ողնաշարը առաջ է թեքված։ Դրա համար էլ ձեռքերը կարծես կախված լինեն, և պայուսակն էլ կնոջից առաջ է ընկնում։ Առաջանում է կուզիկություն։
Ցավոք, շատերն ունեն մեջքի հետ կապված խնդիրներ, սակայն հիմա խոսքը դրա մասին չէ։ Նկատել ենք, որ երբ առաջ թեքված կինն իրեն տեսնում է խանութի ապակու մեջ, անկախ իրենից ուղղում է մեջքը, սակայն մի քանի քայլ առաջ գնալուց հետո, նորից նույնն է լինում։
Այնպես որ ուշադիր եղեք ձեր կեցվածքին։Երկրորդը, շատ կանայք քայլելիս մինչև վերջ չեն ուղղում ծնկները։ Հաճախ պատճառը կայանում է նրանում, որ անհարմար կոշիկներ են կրում և ուղղակի վախենում են ընկնելուց։
Պետք է ընտրել հարմարավետ կոշիկներ․ ի վերջո, ավելի կարևոր է ոչ թե գեղեցիկ կոշիկը, այլ քայլվածքը։Եվ երրորդը, դեմքը դեպի ներքև է իջեցրած։ Այդպես ավելի հեշտ է ոտքերի տակ նայելը, բայց չէ որ կարելի է իջեցնել աչքերը, ոչ թե գլուխը։
Այսպիսով, որպեսզի քայլվածքը լինի գեղեցիկ ու թեթև, բավական է ուղղել մեջքը, ուսերը դեպի ետ տանել, ուղղել ոտքերն ու գլուխը բարձր ու ուղիղ պահել։