Տալս սպասում է իր չորրորդ երեխային… Հիմա ես լուրջ կասկածներ ունեմ, որ հաջորդ տարի կծնվի տալիս հինգերորդ երեխան…

Երևի բոլորս էլ ունենք տարօրինակ բարեկամներ։ Երբ ամուսնանում ենք, նրանց թիվը երկու անգամ ավելանում է։ Այս պահին ինձ համար ամենաանհասականալի վարքաձև է ցուցաբերում ամուսնուս քույրը։

Երբ ես ու այն պահին դեռ ապագա ամուսինս հանդիպում էինք, նրա քույրը 18 տարեկան էր, արդեն ամուսնացած էր ու սպասում էր իր առաջնեկին։

Իմ կարծիքով մի քիչ շուտ էր, բայց դե ամեն մարդ ունի իր աշխարհայացքն ու նպատակները։ Բայց ավելի ուշ սկսեցի նկատել նրա տարօրինակությունները։

Տալս ամուսնու հետ ապրում է 2-սենյականոց բնակարանում, որտեղ նույնիսկ նորմալ վերանորգում չկա, իրերը հին են։ Եվ, ուշադրություն, նրանք մեծ վարկ են վերցնում, որ ռեստորանով ու լիմուզինով նշեն երեխայի 1 տարեկանը։ Հետո 1 տարուց ծնվում է նրանց երկրորդ երեխան։

Ամբողջ միանվագ նպաստը, որ տալիս է պետությունը, ծախսեցին երեխային կնունք անելու համար։ Եթե կասկածում էի, որ նրանք տարօրինակ են, այդ օրը համոզվեցի։

23 տարեկանում այդ աղջիկն ունենում է իր երրորդ երեխային՝ առաջին աղջկան։ Բոլորը թեթևացած շունչ քաշեցին, որ հիմա նրանք և դուստր ունեն, և որդի, երևի կսահմանափակվեն այդքանով։

Եվ ահա մի քանի օր առաջ ամուսնուս ծննդյան օրը նրանք բոլորին հայտնում են, որ․․․ այո, իրավացի եք, սպասում են իրենց չորրորդ երեխային։ Ես ուղղակի շոկի մեջ էի։ Եթե նրանք լինեին լավ ծնողներ, գուցե այլ կերպ վերաբերվեի, բայց ոչ, նրանք ժամանակ չունեն։

Ավագ երեխան միշտ տատիկների տանն է, միջնեկը հեռախոսի դիմաց է ամբողջ օրը, փոքրն էլ՝ մանկասայլակի մեջ պառկած։ Տունը մինչև հիմա անմխիթար վիճակում է, միայն թե ավելի է վատացել ամեն ինչ։

Ստացվում է, որ տալս 25 տարեկան է, բայց շուտով կունենա իր չորրոդ փոքրիկին։ Ես իսկապես անհանգստանում եմ, և չեմ կարող ասել, որ նրանց ընտանեկան իրավիճակն ինձ չի վերաբերվում, քանի որ ամուսնուցս էլ են հաճախ գումար խնդրում իբր պարտքով, բայց երբեք չեն վերադարձնում։

Բնական է, որ եթե երեխաների ծննդյան օրերին վարկեր վերցնեն, բայց միայն ամուսինն աշխատի, այն էլ տաքսու վարորդ, չեն կարողանա նորմալ ապրել։

Սկեսուրս այն ժամանակ ոչինչ չէր ասում, բայց արդեն նրան էլ է բարկացնում դստեր ու փեսայի անպատասխանատու վարքը։ Ամուսնուս ծնողներն իրենց աշխատածի գրեթե կեսը տալիս են նրանց։

Հիմա ես լուրջ կասկածներ ունեմ, որ հաջորդ տարի կծնվի տալիս հինգերորդ երեխան։

Հետաքրքիր է, նման մարդիկ ինչով են մտածում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ