Սուրճի նստվածքի կիրառման անսպասելի եղանակներ

Արդյո՞ք գիտեիք, որ սուրճի նստվածքը կարելի է օգտագործել ամենաանսպասելի նպատակներով։ Այս տարբերակների մասին հավանաբար չգիտեիք։

  • Սուրճի նստվածքը՝ աչքերի շուրջ մուգ շրջանների դեմ

Սուրճի նստվածքը կարող է ազդել որպես միզամուղ միջոց։ Կոկոսի յուղն ու սուրճի նստվածքը կօգնեն ձեզ ազատվել աչքերի տակի պարկերից ու մուգ շրջաններից։

Պարզապես խառնեք նշված 2 բաղադրիչները և քսեք աչքերի տակ, թողեք 20 րոպե։ Լվացեք։ Լավագույն արդյունքի հասնելու համար կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 2 անգամ։

  • Արագացրեք մազերի աճը

Սուրճի նստվածքը կարող է խթանել մազերի աճը։ Դրանով շփեք գլխամաշկը՝ լոգանք ընդունելիս։

  • Որպես համեմունք

Սուրճի նստվածը կարող եք օգտագործել միս կամ բանջարեղեն պատրաստելիս։

  • Ազատվեք ցելյուլիտից

Սուրճի նստվածքը կարող է ծառայել որպես արդյունավետ միջոց ցելյուլիտի դեմ։

Ախտահարված հատվածների մերսումը նպաստում է ցելյուլիտից ազատվելուն։

  • Հեռացնում է մաշկի մահացած բջիջները

Սուրճի նստվածքով մաքրեք մաշկը՝ այն հարթ ու թարմ դարձնելու համար։

  • Բնական բուրավետիչ

Սուրճի նստվածք լցրեք փոքր տարայի մեջ և դրեք պահարանի կամ սառնարանի մեջ։

  • Միջոց՝ վնասակար միջատների դեմ

Սուրճի նստվածքը կարող է արդյունավետ կերպով օգնել ազատվել վնասակար միջատներից։ Պարզապես այն շաղ տվեք հողամասում։

  • Պարարտանյութ

Սուրճի նստվածքը կարող եք ավելացնել բույսերի հողին։ Արդյունքը շուտ նկատելի կլինի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ