Շատ ծնողներ գործում են այս սխալները, ինչի պատճառով երեխաները դառնում են անկառավարելի և կամակոր

Մանկական հիստերիան՝ բավականին տարածված խնդիր է։ Չկա մի ընտանիք, որտեղ չեն բախվել նման երևույթի հետ։ Իրավիճակը ցավալի է, ու բոլորն էլ կցանկանային խուսափել դրանից։

Հաճախ ծնողները չեն էլ նկատում, թե ինչպես են նպաստում երեխաների մոտ հաճախակի հիստերիաների առաջացման։ Ահա հիիմնական սխալները, որ շատերն են գործում։

Սխալ 1․ երեխային թույլ տալ ամեն ինչ

Շատ լավ է, երբ ծնոները հաշվի են առնում զավակի կարծիքը, կատարում են նրա ցանկությունները։ Բայց այն դեպքում, երբ ցանկությունները լավը չեն ու ոչ օգտակար, իսկ ծնողը, միևնույնն է, չի մերժում երեխային, արդյո՞ք ճիշտ է։ Իհարկե ոչ։

Երբ երեխան չի հանդիպում ցանկությունների կատարման համար ոչ մի խոչընդոտ, կատարվում են նրա անգամ ամենապատահական կամակորությունները, նա չի զգում ծնողական պաշտպանություն։ Ստացվում է, որ փոքր երեխան ինքը պիտի որոշի, ինչ է կարելի, ինչ՝ ոչ։

Դա շատ մեծ պատասխանատվություն է մանկահասակ երեխայի համար։ Վստահ եղեք, որ նյարդային վիճակն ու հիստերիաները անխուսափելի կլինեն տվյալ դեպքում։

Little girl screaming at home with her ears covered by hands

Սխալ 2․ թույլ չտալ ոչինչ

Սա առաջին կետի հակապատկերն է։

Երեխան փոքր է, նա բոլորովին չի հասկանում, ինչն է իր համար լավ, օգտակար, ինչը ոչ այնքան։

Դուք պիտի ուղղորդեք նրան, օգնեք ճիշտ ընտրություն կատարել, սակայն չարգելեք ամեն մանրուք։

Սխալ 3․ չհետևել ռեժիմին

Շատ մեծահասակներ պառկում են քնելու, երբ ավարտում են գործերը, կամ ֆիլմը նայում են մինչև վերջ, սակայն երեխաների դեպքում նման մոտեցումն անթույլատրելի է։ Հստակ ռեժիմ չունեցող երեխան չունի ստաբիլության զգացում։

Բացի այդ, առանց քնի ու սնվելու ռեժիմի երեխան ֆիզիկական դիսկոմֆորտ է զգում, ինչն էլ դեպի հիստերիաներ տանող ուղի է։

Սխալ 4․ չսահմանափակել մուլտեր դիտելու ու սմարթֆոնով խաղալու ժամանակը

Ցանկացած երեխա պաշտում է մուլտեր ու հեռախոսային խաղեր։ Փոքրերը պատրաստ են առավոտից երեկո նստել սմարթֆոնի և համակարգչի առաջ։

Բայց դրանք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա։ Գերլարված երեխան նման վիճակից դուրս գալու հնարներ կփնտրի, իսկ միակ տարբերակը՝ հիստերիան է։

Ահա ևս մի քանի սխալ, որոնք նպաստում են երեխաների մոտ հիստերիաների․

  1. չբացատրել, թե որն է սխալը, ուղղակի պատժել
  2. ենթարկվել հիստերիաներին
  3. երեխայի վրա ձայն բարձրացնել;
  4. չզսպել սեփական բացասական էմոցիաները
  5. երեխային ուշադրություն չդարձնել կամ հակառակը, գերխնամք ցուցաբերել։
Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ