Շատերն ունեն այսպիսի ծանոթներ․․․ Նրանք «թունավոր» մարդիկ են․․․ Հեռու մնացեք․․․

Մարդն ինքն է ընտրում իր շրջապատը: Եվ շատ կարևոր է, որ մտերիմների մեջ չլինեն այնպիսիք, ովքեր կարող են քայքայել ձեր կյանքը:

Խորհուրդ ենք տալիս հեռու մնալ «թունավոր» մարդկանցից:

  1. Նրանք ծայրահեղ եսասեր են ու ձեր կողիքն են մնում՝ միայն հանուն սեփական նպատակին հասնելու:
  2. Ձեզ հետ հարաբերություններում նրանք չափից շատ են պահանջում ու խնդրում, սակայն փոխարենը ոչինչ չեն տալիս:
  3. Ցանկացած վեճի ժամանակ նրանք միշտ փորձում են շահել և ապացուցել սեփական իրավացիությունը:
  4. Նրանք ձեզ այլ կերպ են վերաբերվում ուրիշ մարդկանց ներկայությամբ:
  5. Նրանք իրենց երբեք չեն համարում մեղավոր և սիրում են լինել զոհի դերում:
  6. Նրանք փորձում են համոզել ձեզ, որ կարելի է միայն իրենց հավատալ, ձեզ տրամադրում են ձեր ընկերների ու ծանոթների դեմ:
  7. Նրանք շատ արագ են փոխում իրենց վարքը. մի ակնթարթում բարի ու ազնիվ մարդը կարող է վերածվել սառնասիրտ ու չար հրեշի:
  8. Նրանք հաճախ են ստում, սակայն հրաժարվում են ընդունել դա, բացի այդ թաքցնում են իրենց բնավորության թերությունները և մոլորեցնում ձեզ:
Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ