Մենք երկար ժամանակ մեր տունը երիտասարդ ընտանիքի էինք տվել վարձով… Երբ մի օր ոտք դրեցի ներս, քիչ էր մնում ուշաթափվեի

Ես ու ամուսինս երկար տարիների աշխատանքի արդյունքում կլորիկ գումար էինք կուտակել: Մտածում էինք, թե ուր ներդնել, ու ի վերջո որոշեցինք բնակարան գնել ու վարձով տալ:

Լավ թաղամասում հասարակ, բայց շատ մաքուր ու կոկիկ վերանորոգումով բնակարան գտանք: Հետո մի քանի ամիս հարմար մարդկանց էինք փնտրում, ում կարող էինք այն տալ վարձով:

Ի վերջո մի ընտանիքի հավանեցինք. երիտասարդ ամուսիններ էին, ունեին 4-ամյա երեխխա: Կինը անգլերենի ուսուցչուհի, իսկ ամուսինը՝ ինչ-որ ընկերությունում մենեջեր: Գրեթե 1 տարի նրանք պարտաճանաչ վճարում էին վարձը, ու մենք գոհ էինք:

Հետո սկսեցին ձգձգել, ուշացնել ամեն ամիս: Սարսափելի չէր, բայց անհարմար էր: Հատկապես ես ու ամուսինս արդեն մեծ ենք, էլ չէինք կարողանում աշխատել, հետևաբար վարձը մեր ապրուստի միջոցն էր:

Մինչ այդ նրանք մեր քարտին փոխանցում էին վարձը, բայց երբ սկսեցին ամեն ամիս ուշացնել գումարը, 15-20 օր, որոշեցի գնալ ու տեսնել, թե ինչ վիճակում է բնակարանը:

Կանգառում հանդիպեցի նրանց ու նկատեցի, որ կինը հղի է: Այսինքն շուտով նրանք էլ ավելի շատ կուշացնեն գումարը: Բայց մտքումս որոշեցի, որ այս պահին նրանց չեմ հանի տնից, մարդկային քայլ չէ հղի կնոջը ու փոքր երեխային վռնդելը:

Երբ հասանք տուն, մոռացա մարդկասիրական իմ որոշման մասին… Տունս դարձել էր խոզանոց, բառիս բուն իմաստով… Ես ուղղակի կորցրեցի խոսելու ունակությունս:

Առանց վարանելու ասացի, որ նրանց տաս օր ժամանակ եմ տալիս՝ տունն ազատելու համար:

Ես ու ամուսինս նրանց գնալուց հետո ուղիղ 1 շաբաթ ինքներս էինք մաքրություն անում, հետո հատուկ ծառայություն հրավիրեցինք, քանի որ մեր նյութերը չէինք մաքրում խոհանոցի պատերի ու դարակների վրա կուտակված յուղն ու կեղտը…

Ուղղակի ահավոր էր…

Հիմա տունը մաքուր է, բայց մենք վախենում ենք այն նորից տալ վարձով… Երբևէ հայտնվել եք արդյո՞ք նման վիճակում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ