Այնքան եմ զղջում, որ միայնակ մոր հետ եմ ամուսնացել․․․ Արդեն համբերությունս սպառվում է նրա արարքներից

Վերջերս ծանոթներիցս մեկը պատմում էր.

Երկար ժամանակ մի աղջկա հետ էի հանդիպում, հետո մեզ մոտ սկսվեցին անվերջ վեճեր ու մենք բաժանվեցինք: Դրանից մոտ կես տարի անց ծանոթացա մի հրաշք կնոջ հետ:

2 ամիս շփվում էինք, բայց երբ ամուսնության առաջարկություն արեցի, ասաց, որ 6 տարեկան երեխա ունի առաջին ամուսնուց:

Շոկ ապրեցի, բայց որոշումս չփոխեցի:

Գնացինք զագս ու սկսեցինք միասին ապրել: Սկզբում ինձ թվում էր, որ ամեն ինչ շատ լավ է: Բայց շուտով սկսվեցին մեր լուրջ խնդիրները:

Հիմնականում վիճում էինք երեխայի պատճառով: Մի տան մեջ ենք ապրում, բնական է, որ երբեմն կարող եմ նկատողություն անել կամ բարկանալ, եթե շատ է չարաճճիություն անում, բայց կինս թույլ չէր տալիս ու միանգամից միջամտում էր:

Ըստ կնոջս՝ տուն գումար բերողը տղամարդն է, իսկ կնոջ աշխատավարձը կարելի է ծախսել մանրուքների վրա:

Բացի այդ, կինս ասաց, որ չի ուզում էլ երեխա ունենալ, քանի որ առանց այն էլ գումարի խնդիր ունենք: Նա ինձ խորհուրդ տվեց՝ ևս մի աշխատանք գտնել:

Մեկ երեխային բաճկոն էր պետք, հետո՝ հեծանիվ, դեղեր… Ես սկսեցի մտածել, որ առանց նրանց իմ գումարը ամեն ինչին հերիքում էր, իսկ հիմա աղքատ եմ ու հարազատ երեխա ունենալու երազանքից պիտի հրաժարվեմ՝ հանուն ուրիշի որդուն պահելու:

Բայց համբերությանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ կնոջս նախկին ամուսինը սկսեց շաբաթական 1-2 անգամ գալ մեր տուն՝ երեխային տեսնելու: Այսինքն իմ տանը օտար տղամարդ է լինում:

Դա ինձ իհարկե դուր չի գալիս:

Երեկ խոսեցի կնոջս հետ, բացատրեցի, որ այլևս չեմ ուզում այսպես ապրել: Հիմա մտածում ենք՝ թե ինչ կարելի է ձեռնարկել, բայց ես միայն մի ելք եմ տեսնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ