Ամուսնուս հարազատները դարձել են աներես․․․ Չարաշահում են իմ բարությունը՝ կարծելով, թե ես․․․

Ամուսինս ավագ քույր ունի։ Եվ նա, և մենք երկու երեխա ունենք, և բոլորն էլ մոտավորապես նույն տարիքի են, և հետևաբար նրանք չորսով միմյանց հետ շատ լավ լեզու են գտնում։

Մենք էլ ընտանիքներով նորմալ շփվում ենք, սակայն կա մի մեծ «բայց»։

.Ամուսնուս քույրը ահավոր սովորություն ունի․ շաբաթական 1-2 անգամ նա առանց զգուշացնելու երեխաներին բերում է մեր տուն ու գնում։

Նրան բացարձակ չի հետաքրքրում, արդյո՞ք մեզ հարմար է թե ոչ, գուցե հոգնած ենք, գործեր ունենք։

Երեխաների դեմ ոչինչ չունեմ։ Լավ, դաստիրակված երեխաներ են։ Բայց երբ մի տան մեջ է հավաքվում 8-12 տարեկան 4 երեխա, դժվար է լինում։

Նրանք աղմկում են, բարձր երաժշտություն լսում, ես անդադար պատրաստում եմ նրանց համար, հյուրասիրում, մաքրում ու լվանում։

Ինձ դուր չի գալիս տալիս պահվածքը։ Մի՞թե եթե նա ամուսնուս քույրն է, ուրեմն կարող է ինձ անվճար դայակ համարել։

Բերում են, դռան մոտից հաջող անում ու գնում, վերադառնում միայն ուշ երեկոյան։ Կարծես հենց այդպես էլ պիտի լինի։

Մի քանի օր առաջ երեխաներս մնացել էին մայրիկիս տանը, ու տալիս երեխաներն այդպես էլ ամբողջ օրը միայնակ ու լուռ նստեցին մեր տանը։

Երեկ փորձեցի խոսել տալիս հետ, հանգիստ ու սիրալիր բացատրել, որ այդպես պետք չէ անել, իմ կարծիքն էլ պիտի հաշվի առնի, իսկ նա նեղացավ։

Ես հարգում եմ ուրիշ մարդկանց, բայց պահանջում եմ, որ ինձ էլ նույն կերպ վերաբերվեն։ Իսկ դուք ինչ կանեիք, եթե իմ փոխարեն հայտնվեիք նման իրավիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ