Հղի կինը որոշել էր ընդհանրապես չդիմել բժիշկներին և ինքնուրույն ծննդաբերել, մինչև տեղի ունեցավ տարօրինակ մի բան

2017-ի մարտին Ռուսաստանում 31 ամյա կինը դիմել է հիվանդանոց: Կինը 41 շաբաթական հղի էր, և միայն ուզում էր ստուգել, արդյո՞ք իր երեխան առողջ է: Նա խոստովանեց, որ հղիության ընթացքում երբեք չի հետազոտվել:

Նաև ասաց, որ չի վստահում բժիշկներին և թերահավատորեն է մոտենում բժշկությանը: Սակայն երբ հղիության ժամկետը մոտեցել է վերջին, իսկ ցավերը դեռ չեն սկսվել, կինն անհանգստացել է:

Բժիշկները մանրակրկիտ զննեցին կնոջը և չհավատացին սեփական աչքերին…Երեխան մեծանում էր կնոջ որովայնի մեջ…Դա հազվադեպ երևույթ է, և ապրելու շանսեր նման դեպքերում շատ քիչ են լինում:

Բժիշկները՝ առանց մի րոպե կորցնելու, երիտասարդ կնոջն ուղարկեցին վիրահատության պատրաստվելու: Արտարգանդային հղիությունը կապված է մեծ ռիսկերի և վտանգի հետ, առաջին հերթին՝ երեխայի համար: Հաշված դեպքեր են հայտնի, երբ նման հղիության ժամանակ առողջ երեխա է ծնվել:

Բժիշկները կեսարյան հատում կատարեցին և հրաշքի ականատես եղան. երեխան լիարժեք զարգացած և առողջ էր, կշռում էր 4 կիլոգրամ:Աղջնակը դեռ չգիտի, թե որքան է բերել իր բախտը: Ըստ բժիշկների, երեխան գրեթե չուներ ողջ մնալու շանսեր, դա լինում է 625 000 000-ից 1 դեպքում:

Նորաթուխ մայրիկը խոստացավ, որ եթե կրկին հղիանա, ապա անպայման շուտ կդիմի բժիշկների: Այդ հրաշքը փոխեց կնոջ վերաբերմունքը բժշկության հանդեպ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ