Այսօր կպատմենք մի ամուսնական զույգի մասին: Ամուսինները ժամանակի հետ դադարել էին հյուր գնալ և իրենց տուն հրավիրել որևէ մեկին:
Ամբողջ ազատ ժամանակ նրանք նստած էին տանը և բարձր կալորիականությամբ սնունդ էին օգտագործում:
Երբ յուրաքանչյուրի քաշն անցավ 130 կիլոգրամի շեմը, նրանք սկսեցին դժվարություն զգալ նույնիսկ ամենասովորական կենցաղային գործերում:
Նրանց համար դժվար էր տեղաշարժվելը, նույնիսկ լոգարան գնալը: Նրանք մի կերպ էին հասնում գրասենյակ և մի կերպ վերադառնում տուն, վերջապես ուտելիք էին պատվիրում և ամբողջ երեկոն անցկացնում բազմոցին գամված:
Մի օր էլ ամուսինները որոշեցին, որ պիտի փոխեն ապրելակերպը: Սակայն 2 շաբաթ անց կինը վերադարձավ հին կյանքին, իսկ ամուսինը շարունակեց մարզվել և ճիշտ սնվել: Ամուսինը նիհարում էր, իսկ կինը՝ քաշ հավաքում:
Ամուսինը չէր ուզում համակերպվել կնոջ ապրելակերպի հետ, նախատում էր նրան, և դրա պատճառով էլ ընտանիքում սկսվեցին անվերջ վեճեր:
Մինչ կինը սերիալներ էր նայում և շատ կալորիաներ ուտում, տղամարդը փորձում էր հարթել ընտանեկան հարաբերությունները: Երբ տղամարդը հասկացավ, որ կինը չի պատրաստվում փոխվել, ամուսնալուծվեց:
Շատերը աջակցեցին տղամարդուն, սակայն եղան նրանք, ովքեր քննադատեցին նրա արարքը՝ ասելով, որ ավելորդ քաշը չպետք է բաժանության պատճառ դառնա:
Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք նման դեպքում: