Ես կարծում էի, որ երկու ամիս օգնել եմ դպրոցական աղջկա, իսկ պարզվեց․․․

Ես 30 տարեկան եմ, քաղաքի կենտրոնում մի սրճարանում եմ աշխատում։ Քանի որ հաճախ խցանումներ են լինում, ճանապարհի մի հատվածը գնում եմ մետրոյով։

Ամեն առավոտ մի կերպ եմ դուրս գալիս մետրոյի վագոնից, քանի որ շատ մարդ կա։ Այսօր ել նկատեցի, որ մի աղջիկ, ում մեջքին հսկայական ռյուկզակ կա, չի կարողանում դուրս գալ։

Որոշեցի նրան օգնել․ բռնեցի կապյուշոնից՝ ինչպես երեխայի և նրա հետ միասին դուրս եկա։

Աղջնակն ինձ շնորհակալություն հայտնեց և արագ գնաց։

Հաջորդ առավոտյան նորից հանդիպեցի այն նույն դպրոցական աղջնակին, տեսա, որ նա փորձում է ինձ մոտենալ, երևի խեղճը շատ է չարչարվում դուրս գալուց։

Այդպես 2 ամիս շարունակ մենք միասին էինք գնում, իսկ ես մտովի ցավ էի ապրում, որ նա ընդամենը 15 տարեկան է։

Մի օր էլ, ի վերջո, որոշեցի նրան հարցնել, թե քանի տարեկան է և որ դպրոցում է սովորում։ Ի պատասխան դրան «դպրոացականը» ծիծաղեց և պատասխանեց, որ 25 տարեկան է։

Այնքան ենք ծիծաղել․․․Պարզվեց, որ ես երկու ամիս բռնել եմ նախարարության աշխատակցի ձեռքից կամ կապյուշոնից։

Իսկ այժմ խանգարող ոչինչ չկա․ մենք արդեն հանդիպում ենք․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ