Ամուսինը կնոջն անակնկալ էր խոստացել, սակայն իրականում դանակով հարված էր նախապատրաստել

Ի՞նչ եք կարծում, ինչի՞ է ընդունակ այն մարդը, ով ունի նյութական մեծ խնդիրներ:

Այս դեպքը, որի մասին ցանկանում ենք ձեզ պատմել, ցույց է տալիս, որ մենք շատ վատ ենք ճանաչում նույնիսկ մեր ամենամտերիմ մարդկանց:

Այս պատմությունը տեղի է ունեցել բրիտանացի ամուսնական զույգի հետ: Շոնն ու Լորան արդեն մի քանի տարի ամուսնացած էին:

Ինչպես հետագայում պատմել է կինը, իրենք երբեք չեն վիճել, չեն նեղացրել միմյանց:

Այն ճակատագրական օրը ամուսինները ռոմանտիկ երեկո էին կազմակերպել: Ընթրիքից հետո Շոնն ասաց, որ սիրելի Լորայի համար նախապատրաստած նվեր ունի:

Հետո նա խնդրեց կնոջը՝ փակել աչքերը և ոչ մի դեքպքում չնայել…
—Շունի՞կ է: — ուրախ հարցրեց կինը:

Եվ հենց այդ պահին կոկորդում ուժեղ ցավ զգաց: Շոնը նրան հարվածեց դանակով…

Տղամարդն ավարտին չհասցրեց հանցանքը: Նա ինքը զանգեց շտապօգնություն և ոստիկանություն: Հանգիստ թույլ տվեց ձերբակալել իրեն:

Իսկ ինչու՞ Շոնը նման քայլի գնաց…Պատասխանը կցնցի ձեզ. դրա պատճառը ֆինանսական դժվարություններն էին: Շոնը խորը դեպրեսիայի մեջ էր և չէր ուզում ցույց տալ Լորային իր վատ տրամադրությունը:Բանն այն է, որ այդ դեպքից մի քանի ամիս առաջ Շոնին ազատել էին աշխատանքից, և նրանք հիփոթեքի վճարման մեծ պարտքեր էին կուտակել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ