Ես հրաժարվեցի խնամել հիվանդ մորս, որի համար մինչ օրս ինձ չեմ ներում, բայց․ Չէ որ ժամանակին ես էլ կարիք ունեի

Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սիրել ու պաշտել են միայն մի երեխային՝ իմ եղբորը: Նա կրտսերն է, և իմ մանկությունն ավարտվեց նրա ծնվելու օրը, չնայած, որ այդ ժամանակ ընդամենը 3 տարեկան էի:

Ծնողներս ի սկզբանե տղա երեխայի մասին էին երազում, իսկ երբ ծնվեցի ես, հիասթաթվեցին, բայց որոշեցին չհանձնվել:

Միքայելը միշտ առաջնորդ է եղել, իսկ ես վախկոտ էի ու ոչ համարձակ: Սեր ստացել եմ միայն տատիկիս ու պապիկիս կողմից, բայց չէ որ նրանք չեն կարող փոխարինել ծնողներին:

Երբ մայրս դուրս եկավ աշխատանքի, եղբորս տարավ մանկապարտեզ, իսկ ինձ ուղարկեց գյուղ՝ սիրելի տատիկ-պապիկիս մոտ, որ այնտեղի դպրոցը հաճախեմ:

Ընտանիքիս տեսնում էի միայն տոն օրերին: Ծնողներս իրենց ջանքերը, ժամանակը հատկացնում էին միայն Միքայելին, իսկ նա միշտ ստիպում էր նրան անհանգստանալ ու խնդիրների մեջ ընկնել:

Մեկ գնում էին ոստի-կանության բաժին՝ Միքայելին ազատելու, մեկ նրա պարտքերն էին փակում: 20 տարեկանում եղբայրս գրավ դրեց ծնողական տունը, որ սեփական բիզնեսը սկսի, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց, ու արդյունքում ծնող-ներս մնացին անտուն, քանի որ չկարողացան վճարել վարկը:

Ես մինչ օրս ապրում եմ գյուղում, ամուսնացել եմ, ունեմ երկու երեխա: Տատիկս ու պապիկս վաղուց չկան, ծը-նողներիս հետ կապ նույնպես:

Ես իմ կյանքով եմ ապրել, մոռացել եմ դժվար մանկությունս: Միքայելի հետ էլ մի քանի տարի չէի շփվել, սակայն վերջերս նա զանգեց, ասաց, որ մայրիկն ընկել է, կոտրել ոտքը, և նրան վիրահա-տություն է պետք, սակայն գումար չունեն:

Ամուսնուս թույլտվությամբ մեր խնայողություններից վերցրեցի անհը-րաժեշտ գումար և ուղարկեցի նրանց: Բնականաբար, ինձ ոչ ոք շնորհակալություն չհայտնեց:

Մի քանի օր անց նորից Միքայելից զանգ եմ ստանում, այս անգամ ասում էր, որ մայրիկին վիրահատել են, հա-ջորդ օրը դուրս են գրելու, սակայն ինչ-որ մեկը պետք է խնամի նրան, և առաջարկեց նրան բերել մեր տուն: Ես միանգամից մերժեցի: Ու այնքան «հաճելի» խոսքեր լսեցի իմ հասցեին…

Բայց հիմա ես ինչու պիտի ծախսեմ ուժերս, ժամանակս այն մարդու վրա, ով ժամանակին ուղղակի ինձ դուրս էր շպրտել իր կյանքից միայն նրա համար, որ ես աղջիկ եմ…

Թող ինչ ուզում են՝ խոսեն, միևնույնն է, ես չեմ ուզում օգնել: Միքայելին խնդրեցի այլևս չանհանգստացնել ինձ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ