Մի քանի օր առաջ մտել էի սուպերմարկետ, անհրաժեշտ ապրանքը լցրեցի սայլակիս մեջ ու մոտեցա դրամարկղին:
Երբ կանգնած էի հերթի մեջ, նկատեցի, որ ինձանից առաջ կանգնած ու գնումների համար վճարած կինը, որն արդեն դեպի ելքն էլ գնում, դրամարկղի մոտ է թողել շոկոլադե սալիկը: Չեմ հիշում կոնկրետ բառերս, մոտավորապես այսպես ասացի.
—Տիկին, ձեր շոկոլադը մոռացել եք:
Ինձ թվում է, որ իմ արտահայտության մեջ վիրավորական ոչինչ չկա:
—Ես ի՞նչ տիկին: Տիկինը դու ես: Ինձ տիկին է անվանում…
Նայելով նրա դեմքին՝ հասկացա, որ նա բավականին երիտասարդ է, բայց ավելորդ քաշի պատճառով մեծ էր թվում:Անկեղծ, ինձ անհարմար զգացի նրա ռեակցիայի պատճառով:
Բայց հետո տանը սկսեցի մտածել, թե ինչպես դիմեմ կանանց: Նեղացկոտը կարող է նեղանալ նույնիսկ «ընկերուհի» բառից:Ես 36 տարեկան եմ, ինձ դիմել են և «ընկերուհի», և «տիկին», և «աղջիկ ջան», բայց դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում:
Երբվանի՞ց են նմանատիպ բառերը վերածվել վիրավորական խոսքերի: Երբեմն ինձ թվում է, որ կանայք խելագարվել են երիտասարդ մնալու տենչանքի հողի վրա:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այն կինն իրեն շատ սխալ դրսևորեց: Իրականում նա ինձ պիտի շնորհակալություն հայտներ, այլ ոչ թե մարդկանց ներկայությամբ գոռար ու տհաճ հայացքներով չափեր: