«Մի՛ պահիր նրան, ով ուզում է հեռանալ քեզնից, թե չէ չի գա նա, ով գալիս է քեզ մոտ». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը

Կարլ Գուստավ Յունգն աշխարհին հայտնի շվեյցարացի հոգեբան է, ով իր կյանքը նվիրել է մարդկային հոգեբանության ամենախորքային առանձնահատկությունների բացահայտմանը։

zNews-ը առաջարկում ենք ծանոթանալ հայտնի հոգեբանի 15 մտքերին, որոնք կյանքի դասեր կարող են տալ մեզնից յուրաքանչյուրին։

1. Մի՛ պահիր նրան, ով ուզում է հեռանալ քեզնից, թե չէ չի գա նա, ով գալիս է քեզ մոտ։
2. Երեխանեը մեծանում են ծնողների օրինակով, ոչ թե նրանց խոսքով։

3. Երկու անհատականության հանդիպումը նման է քիմիական տարրերի առնչության. եթե թեկուզ փոքր ռեակցիա լինի նրանց միջև, ապա երկու էլեմենտներն էլ ամբողջությամբ կփոխվեն։
4. Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է։

5. Ցույց տվեք ինձ հոգեկան առողջ մարդու և ես նրան կբուժեմ։
6. Այն, ինչին դու դիմադրում ես, մնում է քեզ հետ հավերժ։

7. Դեպրեսիան նման է սևազգեստ այրու. եթե նա եկել է քեզ մոտ, նրան մի՛ վռնդիր, ուղղակի նստիր և լսիր, թե նա ինչ է ուզում քեզ ասել։
8. Լինում է, որ ձեռքերը պետք է լուծեն այն խնդիրները, որոնք ինտելեկտը լուծել չի կարող։

9. Դու այն չես, ինչ կատարվում է քեզ հետ, այլ այն ես, ինչ ցանկանում ես դառնալ։
10. Մարդը պետք է բավարարի իր բոլոր կրքերը, որպեսզի կարողանա դրանք հաղթահարել։

11. Այն, ինչ նյարդայնացնում է քեզ ուրիշների մեջ, կարող է օգնել, որ ճանաչես քեզ քո մեջ։
12. Մենակությունը մարդկանց բացակայությունը չէ, այլ այն է, որ դու ոչ մեկի հետ չես կարողանում զրուցել քեզ հուզող հարցերի մասին։

13. Առողջ մարդը երբեք չի ծաղրում մյուսներին։
14. Ինքդ քեզ հետ հանդիպումն ամենատհաճն է բոլոր հնարավոր հանդիպումներից։

15. Մարդը կենդանի է, ով խելագարվել է։ Այդ խելագարությունից երկու ելք կա. կա՛մ նորից դառնալ կենդանի, կա՛մ դառնալ ավելին, քան մարդն է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ