Երեխային դպրոց տանելուց հետո՝ ծնողները նորություններով տեսան այս վախեցնող կադրերը ու անմիջապես զանգահարեցին…

Այս 5-ամյա երեխայի ծնողները նրան նստեցրին դպրոցական ավտոբուս ու գնացին իրենց գործերով:

Այնպես ստացվեց, որ իրենց երեխան առաջիններից մեկն էր ու մինչ սպասում էին համադասարանցիներին, տղան խաղում էր կողքի նստած աղջկա հետ:

Ովքեր ունեն երեխաներ, կհավաստեն, որ նրանք շատ են սիրում բերանը դնել տարբեր առարկաներ: Եվ հենց նման բան էլ պատահեց 5 տարեկան տղայի հետ:

Նա կուլ տվեց մետաղադրամ ու սկսեց շնչահեղձ լինել:

Մի քանի վայրկյան անց, բարեբախտաբար, ավտոբուսի կին-վարորդը նկատեց, որ երեխայի հետ մի բան այն չէ ու տեղից վեր թռավ, որ օգնություն ցուցաբերի:

Հեյմլիխի հնարքը կիրառելով՝ նա կարողացավ մետաղադրամը դուրս բերել տղայի շնչուղիներից և փրկել ընդամենը 5 տարեկան դպրոցականի կյանքը:

Տեղի ունեցածը արձանագրել են ավտոբուսում տեղադրած տեսախցիկները: Լրագրողներն անմիջապես տարածեցին կադրերը բոլոր ԶԼՄ-ներով:

Եվ որքան մեծ էր տղայի մոր զարմանքը, երբ նա ընդմիջման ժամին նորություններով տեսավ խեղդվող իր որդուն:

Կինը իսկույն զանգահարեց դպրոց, սակայն նրան հանգստացրեցին՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է: Վարորդն իրեն շատ գրագետ դրսևորելով՝ երեխային նվիրեց երկրորդ կյանք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ