Մորս խնամելու պատճառով՝ կորցրեցի ամուսնուս, երեխաներիս ու աշխատանքս… հիմա մնացել եմ մեն-մենակ ու չգիտեմ՝ ինչպես շարունակեմ ապրել

Այնպես ստացվեց, որ ստիպված եղա խնամել հիվանդ ու ծեր մորս: Հենց սա դարձավ ամուսնուս, երեխաներիս հետ կապը, նաև աշխատանքս կորցնելու պատճառ: Հիմա ուղղակի չգիտեմ, թե ինչպես շարունակեմ ապրել: Մայրս հավերժ չէ, պետք է ապրել…

Ամուսինս չհամակերպվեց որոշմանս հետ, իսկ ես ստիպված էի մայրիկիս բերել մեր տուն: Իսկ ու՞մ վրա թողնեի նրան:

Ես հո չէի կարող հիվանդ մորս թողնել միայնակ, նա նույնիսկ ամենապարզ կենցաղային հարցերը չի կարողանում լուծել:

Սկզբնական շրջանում ամուսինս շատ համբերատար էր, բայց ես տեսնում էի, որ նրա համար տհաճ է: Հետո նա սկսեց ուշ վերադառնալ աշխատանքից: Հետո ուշադրություն դարձրեցի, որ հաճախ է հեռախոսով ինչ-որ մեկին գրում:

Մի գեղեցիկ օր էլ պարզվեց, որ ուրիշ կին կա նրա կյանքում: Նրանց մոտ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ ամուսինս բողոքել էր ինձնից, իբր տարեց մորս բերել եմ մեր տուն ու էլ ոչ մեկին ուշադրություն չեմ դարձնում: Այդ կինն էլ խորամանկ է, հասկացել է, որ պահին է հնարավոր տղամարդուն տանել ընտանիքից:

Որդիներս ասացին, որ միասին տուն կվարձեն ու կառանձնանան: Որդիս ուղիղ ասաց, որ իր համար անտանելի է մի տան մեջ ապրել անվերջ տրտնջացող ու բողոքող տատիկի հետ, ով դեմենցիայի պատճառով նրանց հաճախ նույնիսկ չի էլ հիշում:

Արդյունքում մնացի միայնակ՝ առանց ամուսնուս ու երեխաներիս: Չգիտեմ, ինչպես ապրեմ, բայց դեռ ապրել ուզում եմ: Ստացվում է, որ մորս օգնելով՝ քանդեցի ընտանիքս:

Սա չափազանց ծանր է գիտակցել:Իսկ ամենաբարդն այն է, որ չեմ հասկանում՝ ճիշտ եմ արել թե ոչ:

Բայց խիղճս թույլ չէր տա այլ կերպ վարվել:Ընտանեկան խնդիրներիս պատճառով միշտ տխուր էի, ձեռքերս թուլացել էին, ոչինչ չէի կարողանում անել ու արտասվում էի… ու դրա պատճառով էլ ինձ հեռացրին աշխատանքից:

Հիմա մնացել ենք երկուսով… ու իմ կյանքը դարձել է անիմաստ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ