Այժմ ելակի սեզոն է։ Այս կարմիր, անուշաբույր ու գեղեցիկ հատապտուղը սիրում են գրեթե բոլորը։
Այն համեղ է թարմ վիճակում, բացի այդ կարող եք սառեցնել կամ մուրաբա պատրաստել՝ ձմռանը նույնպես այն վայելելու հնարավորություն ունենալու համար։
Այսօր կպատմենք, թե ինչպես է պետք լվանալ ելակը։
Իրականում սխալ լվանալու հետևանքով կարող եք ունենալ լուրջ առողջական խնդիրներ, քանի որ ելակի վրա կան բակտերիաներ, բացի այդ այն ազատ չէ պեստիցիդներից և այլ քիմիական նյութերից։
- Հնարք 1
Սա ամենապարզ եղանակն է։ Սկզբում պետք է պատրաստել 10գ սոդայով և 1լ ջրով լուծույթ։
Մեջը լցնել ելակը և թողնել 10 րոպե։ Այնուհետև լցնել քամիչի մեջ և հոսող ջրով լվանալ հատապտուղը։
- Հնարք 2
Ելակը կարող եք լվանալ նաև աղի լուծույթով։
Դրա համար 1լ ջրի մեջ լցրեք 0,5 թ․գ․ աղ, խառնեք՝ մինչ լիարժեք լուծվելը։ Ելակը լցրեք լուծույթի մեջ և թողեք կես ժամ։ Լվացեք հոսող ջրով։