Ես ունեմ երկու երեխա, աղջիկ ու տղա: Նրանք այնքան կապված են միշտ եղել: Ծնվել են նույն տարում. որդիս հունվարին, իսկ աղջիկս՝ դեկտեմբերին: Զույգ երեխաների պես են մեծացել՝ ձեռք ձեռքի տված:Երբ որդիս ամուսնացավ, նա կնոջն էլ նույն քնքշությամբ վերաբերվում, ինչ և քրոջը: Ես հպարտանում էի, որ կարողացել եմ նման տղա մեծացնել՝ ընտանիքին նվիրված: Հույս ունեի, որ աղջիկս էլ արժանի տղամարդու կհանդիպի:
Որոշ ժամանակ անց նա մեզ ծանոթացրեց իր ընտրյալի հետ. երբ իմացանք, որ մեր ապագա փեսան փաստաբան է, ուրախացանք:
Բայց հետո նրա վարքի մեջ սկսեցի գծեր նկատել, որոնք ինձ դուր չէին գալիս: Օրինակ, ամեն անգամ մեր տուն գալիս նա կանգնում էր հայելու առաջ ու սկսում իր վրա կատվի մազեր փնտրել՝ ակնարկելով, որ մեր կատուն իրեն խանգարում է:
Աղջիկս էլ պաշտպանում էր նրան.
—Մայրիկ, դու չես հասկանում, նա փաստաբան է, դատարան է գնում ամեն օր, հո չի կարող կեղտոտ ու փոշոտ հագուսոտվ ներկայանալ:
Հետո նրանք հայտնեցին, որ պատրաստվում են ամուսնանալ: Աղջիկս խնդրեց՝ թույլ տանք իրենց, որ մեզ հետ ապրեն, որպեսզի կարողանան գումար կուտակել ու հիփոթեքով բնակարան գնել:
Փեսայիս ծնողները ՌԴ-ում են ապրում, այստեղ տուն չունեն, իսկ մինչ այդ տղան միայնակ էր ապրում վարձով: Դե մենք էլ համաձայնեցինք՝ հանուն մեր դստեր:
Ամուսնացան, իմացանք, որ աղջիկս երեխայի է սպասում: Հետո սկսվեց կորոնավիրուսի առաջին ալիքը, փեսայիս կրճատեցին աշխատանքից:
Բայց ես զգում էի, որ նա այնքան էլ չի տխրել դրա պատճառով: Փնտրում էր գործ, բայց ոչ ոգևորված, իսկ ուր դիմում էր, մերժում էր ստանում:
Թոռս ծնվեց, իսկ նրա հայրը դեռ սավառնում է երազների մեջ: Ասում ենք.
—Գնա, որոշ ժամանակ որպես փաստաբանի օգնական աշխատիր, ընթացքում պաշտոնի բարձրացում կունենաս:
—Դա էր մնում պակաս, ես փաստաբան եմ: Այդպես լավ չէ, առաջարկեք տաքսի վարել կամ բանվոր աշխատել:
Այս երկու տարվա ընթացքում աղջիկս օն-լայն մասնագիտություն ձեռքբերեց, հիմա երբ երեխան քնած է կամ մենք ենք զբաղվում հետը, համակարգչով աշխատում է:
Ստացվում է, որ նրանց ընտանիքը ես ու ամուսինս, ու փոքր երեխա ունեցող աղջիկս է պահում, իսկ փեսաս… գիշեր-ցերեկ «գործ է փնտրում»:
Աղջկաս երբեմն ակնարկում եմ, որ նրան պետք չէ այդպիսի ամուսին, իսկ նա ասում է՝ չեմ կարող որդուս անհայր թողնել
Ու այդ ամենին գումարած փեսաս դժգհում է մեր պայմաններից, երեկ տեսավ, որ ապուր եմ պատրաստել, գանգատվեց.
—Գոնե տոլմա պատրաստեիր, ինչքան կարելի է ապուր ուտել, արդեն հոգնել ենք:
Ես դեռ լռում եմ՝ մինչև աղջիկս խելքի կգա: