Սարսափելի ավտովթարի ժամանակ նրանք կորցրեցին իրենց երեք երեխաներին, բայց այն, ինչ տեղի ունեցավ 6 ամիս անց, հրաշքից բացի ուրիշ բառով չես անվանի

Քայլը, Էմման և Քեթին իրենց մոր հետ գնում էին տուն: Դա սովորական օր էր, սակայն մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց այնպես, որ ընդմիշտ փոխվեց նրանց կյանքը… անդառնալիորեն…Ընդամենը մի քանի րոպեում ընդհատվեցին երեք փոքր կյանքեր…

Հանգստյան օրը նրանք գնացել էին առևտրի կենտրոն: Մայրը երեխաներին տարավ զվարճանքների սրահ, հետո զբոսնեցին տատիկի հետ, ճաշեցին:Վերջում բոլորը հրաժշետ տվեցին տատիկին և նստեցին մոր մեքենան, որպիսի գնան տուն: Ոչ ոք դեռ չգիտեր, որ դա թոռների հետ վերջին հանդիպումն էր…

Հանկարծ ճանապարհին նրանց մեքենայի մեջ բեռնատար մխրճվեց…մեքենայի հետևի մասն այլևս չկար…Շուտով Քրիսը՝ ընտանիքի հայրը, իմանում է, որ իր կինը՝ Լորան, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ ծանր վիճակում, իսկ երեխաներն այլևս ողջ չեն:

Երբ Լորան ուշքի եկավ, նա ոչինչ չէր հիշում: Ամուսինը հավաքեց ուժերը և մի կերպ հայտնեց կնոջը ողբերգական լուրը:Ամուսիններն անցան դժոխքի միջով, բայց մնացին անբաժան և աջակցեցին միմյանց:

Կես տարի անց Լորան հրաշալի նորություն իմացավ. ինքը հղի էր:Բժիշկին այցելությունը ավելի երջանկացրեց նրանց. զույգը եռյակ երեխաների էր սպասում. երկու աղջիկ և մի տղա:Բոլորը պնդում են, որ նման պատահականություններ չեն լինում, և դա ծնողներին նվեր է՝ մահացած երեխաների կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ