Հարսանիքը ոչ միայն հարսի և փեսայի համար է երկար սպասված և պատասխանատու օր, այլև նրանց ծնողների:
Յուրաքանչյուր երկրում կան հարսանեկան սովորույթներ, ավանդույթներ, սակայն մի բան կա, որ անփոփոխ է՝ պարերը:
Դրանց նախօրոք են պատրաստվում՝ միջոցառումից մի քանի ամիս առաջ գրանցվելով պարապմունքների:
Եվ դա իզուր չի արվում: Քանի որ հարսանիքի օրը պիտի անմոռանալի, զարմանալի և յուրահատուկ ստացվի:
Իսկ ավելի հետաքրքիր է լինում այն ժամանակ, երբ փորձում են զարմացնել հյուրերին:
Այս տեսանյութում փեսացուի մայրը որդուն համոզել էր յուրօրինակ անակնկալ պատրաստել՝ հարսի և հյուրերի համար: Անակնկալը բարեհաջող ստացվեց: Հյուրերն ուղղակի ցնծում էին:
Առաջարկում ենք դիտել այս էներգիայով և դրական լիցքերով լի պարը: