Այս հրաշք միջոցների օգնությամբ կանհետանան կրծքի և պարանոցի մաշկի վրայի կնճիռները

Եվ այսպես, ինչ անել այդ հատվածի կնճիռները չեզոքացնելու համար:

1. Բավարար քանակությամբ հեղուկ խմեք:

Մեր մարմնի խոնավեցումն ամենակարևոր քայլերից է, որ պետք է ձեռք առնենք դեմքի, պարանոցի, դեկոլտեի, ինչպես նաև այլ հատվածների կնճիռները մինիմումի հասցնելու համար:

Պետք է կրճատել քաղցր ըմպելիքներ խմելը, քանի որ դրանք նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանը,ինչն էլ կարող է արագացնել մաշ-կի ծերացումը: Նախապատվությունը տվեք բանջարեղենային ու մրգային թարմ քամված հյութերին: Հատկա-պես արդյունավետ են դրանցից կանաչ գույն ունեցողները:

2. Խոնավեցրեք մաշկը:

Սա իսկապես շատ լավ գաղափար է: Կանոնավոր կերպով մաշկը սնուցեք որակյալ խոնավեցնող միջոցներով: Կրծքավանդակի շրջանում խոնավեցնող քսուքի կանոնավոր գործածությունը բավականին լավ արդյունք է տա-լիս կնճիռների դեմ պայքարում:

Մաշկի խնամքով զբաղվող մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել կոկոսի յուղի, ալոէի գելի ու Е վիտամինի համադրությունը: Խորհուրդ է տրվում նաև հրաժարվել մարմնի լոս-յոններից, որոնք արհեստական բույրեր ու այլ անցանկալի բաղադրիչներ են պարունակում:

3. Եթերայուղերով մերսում:

Շատ տարիների ընթացքում կանայք կոկոսի յուղն օգտագործում են մաշկի վրայի կնճիռները հեռացնելու նպա-տակով:

Ասում են, որ տաք կոկոսի յուղը կրծքավանդակի շրջանում կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցն է: Եթե կոկոսի յուղ չկա, դուք կարող եք օգտագործել ձիթպտղի կամ նուշի յուղ:

4. Կերեք C վիտամինով հարուստ մթերքներ:

Բացի իմունային համակարգն ամրապնդելուց`C վիտամինը նաև օգնում է հեռացնել ու կանխել կնճիռները: Դա՝ այն պատճառով, որ այն անհրաժեշտ է կոլագենի սինթեզի համար, որն ամրացնում ու փափկեցնում է մաշկը:

Ձեր սննդակարգի մեջ կանոնավոր կերպով ներառեք C վիտամինով հարուստ մթերքներ, օրինակ` ցիտրուսային մրգեր, կիվի, քաղցր պղպեղ, հատապտուղներ ու տերևավոր կանաչեղեն:

5. Վարունգի հյութ:

Մանրացրեք վարունգը, մի քիչ կարտոֆիլի օսլա ավելացրեք ու խառնուրդը քսեք մաքուր մաշկին: C վիտամինը կօգնի խթանել կոլագենի սինթեզը:

Նույն կերպ դուք նաև կարող եք կիրառել լոլիկի հյութը, որը նույնպես հա-րուստ է այդ սնուցող նյութով: Այս պրոցեդուրան ավելի լավ է անել քնելուց առաջ:

6. Քնեք մեջքի վրա պառկած:

Եվ վերջում, սակայն ոչ պակաս կարևոր մի բան. Վատ չի լինի, որ ինքներդ ձեզ սովորեցնեք քնել ոչ թե՝ կողքի, այլ՝ մեջքի վրա պառկած:

Երբ դուք անկողնու մեջ կողքի պառկած մի քանի ժամ եք անցկացնում, ծանրության ուժը նպաստում է կրծքի վրա կնճիռներ ձևավորվելուն:

Եղեք գեղեցիկ

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ