Սկեսուրս նախկին հարսի համար ոչինչ չի խնայում, մինչ դեռ ես հանգստի մասին երազել անգամ իրավունք չունեմ

Ամուսնացել եմ 5 ամիս առաջ,բայց իմ ընտանիքում ինչ-որ անհասկանալի բան է կատարվում:Ես ու ամուսինս ապրում ենք սկեսուրիս հետ, թվում է, թե նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք,բայց իրականում ամեն ինչ այլ է:

Նա ինձ ջերմ չի վերաբերվում, չի ընդունում հարազատի պես, ես ինձ այդ տանը հյուր եմ զգում: Դա ինձ շատ է նյարդայնացնում:

Բայց ամենավատն այն է,որ սկեսուրս սիրում է իր նախկին հարսին՝ ամուսնուս առաջին կնոջը: Նրանք 2 տարի առաջ են ամուսնա-լուծվել, բայց սկեսուրիս համար դա նշանակություն չունի:

Առավոտից երեկո նույն բանն եմ լսում. Անին այսպես էր անում, Անին այնպես էր անում, Անիի պատրաստած թխվածքներն անկրկնելի են, Անին աղցանի 1000 բաղադրատոմս գիտի…

Իսկ այսօր էլ եկավ ամուսինս և ասաց, որ Անին շաբաթ օրը գալու է մեր տուն, որ սկեսուրիս մազերը կտրի և ներկի:

Ինձ համար շատ տհաճ էր դա, բայց իմ կարծիքը, բնականաբար, ոչ ոքի չի հուզում:

Այդ կինը նույնպես այս տանն է ապրել, սկեսուրս իր սենյակում հայելու վրա կախել է ամուսնուս և Անիի նկարները, ասում է, որ դրանք իր համար շատ թանկ են…

Չգիտեմ, ինչպես վերաբերվեմ այս ամենին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ