Ծեր իմաստուն ուսուցիչը իր մոտ կանչեց աշակերտներին և հարցրեց, թե ինչ են տեսնում այս նկարի մեջ․ Նա երեխաներից նման պատասխան չէր սպասում․․․

Ծեր իմաստունն իր մոտ է կանչում աշակերտներին: Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված:

– Ի՞նչ եք այստեղ տեսնում,- հարցնում է իմաստունը:
– Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը

– Սև գույնի կետ,- հաստատում է մյուսը:
– Հաստ, սև գույնի կետ,- լրացնում է երրորդը: Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու գլուխն առնում ձեռքերի մեջ:

– Ի՞նչ պատահեց, ուսուցիչ,- զարմացած հարցրին աշակերտները:
– Պատահել է այն, որ իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը…

Որքա՞ն հաճախ ենք մենք դատողություններ անում մարդկանց մասին` հիմնվելով փոքրիկ թերությունների վրա և անտեսելով արժանիքները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий