Այ քեզ հարս, չգիտես լացես, թե ծիծաղես․․․Նման բան Դուք հաստատ չեք լսել

 

Եղբայրս 30 տարեկան էր, երբ որոշեց ամուսնանալ: Մայրս ուրախությունից կորցրել էր իրեն: Նրանք որոշեցին հարսանիք չանել, նշանակված օրը գնացին ԶԱԳՍ, հետո փոքրիկ խմբով գնացինք ռեստորան, նշեցինք նրանց միավորումը:

Հաջորդ օր առավոտյան Ինգան, եղբորս կինը, արթնանալով մայրիկիս առաջ է դնում մի թուղթ, որը կարդալուց հետո մայրիկս, մտածելով, որ հարսը կատակասեր է, ծիծաղելով ասում է.

-Իսկ շնչել կարելի՞ է: Բայց Ինգան անմիջապես մատը դնում է 1.3 կետի վրա, որտեղ գրված էր.

«Չխոսել, երբ չեն հարցնում» և գնում խոհանոց սուրճ եփելու: Մայրս մնում է շփոթված, մտածում է, որ երիտասարդ է շատ բան չի հասկանում:

Վերցնում է թուղթն ու սկսում կրկին կարդալ: Ահա թե ինչ էր գրված այդ գրության մեջ: « Խստորեն պահպանել այս կանոնները

1․ Լիարժեք անկախություն և ինքնավարություն
1.1. Ուտում ենք առանձին:

1.2. Իմ սենյակ չմտնել առանց թակելու, նույնիսկ եթե հրդեհ է տան մյուս հատվածում:
1.3. Չխոսել, երբ չեն հարցնում:

1.4. Ամուսնուն կերակրում է կինը:
1.5. Իմ երեխան, իմ գործն է:

2.Ֆինանսներ
2.1. Ձեր որդին պարտավոր չէ Ձեր մասին հոգ տանել, նա արդեն կին ունի:
2.2. Կոմունալ վճարումները հավասար բաժանվում են տան բնակիչների վրա:

2.3. Իմ գնումները ձեր գործը չեն:
2.4. Եթե ձեզ հետաքրքրում են մեր ծախսերը, նայեք 1.3 կետը:
2.5 Ոչ մի նվեր:

3․ Հարգանք
3.1. Փոխադարձ քաղաքավարություն
3.2. Ոչ մի գոռգոռոց, դուք իմ մայրը չեք:
3.3. Իմ արտաքինի, հագուկապի մասին կարծիք հայտնելու դեպքում, հիշեք 1.3 կետը:

4.Կենցաղ

4.1 Առանձին սպասք
4.2. Առանձին լվացք
4.3, Փականներ սենյակների դռներին

4.4. Ոչ մի հյուր տանը

5․ Այլ դրույթներ
5.1. Ձեր կարծիքն ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, և լավ կլինի նոր բնակարան փնտրեք, շուտով մենք երեխա կունենանք, տանը նեղվածք կլինի:
5․2․ Ձեր առաջարկությունները

Մայրս այս ամենին պատասխանում է այսպես «Տրվում է 24 ժամ բնակարանը ազատելու և գրողի ծոցը կորչելու համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий