Վերջերս պարզվեց, որ մայրիկս հաճախ է գնում ինձ անծանոթ այս դեղատնային քսուքը: Երբ իմացա դրա հատկությունների մասին, ինքս էլ շտապեցի ձեռքբերել մի քանի հատ:
Խոսքը գնում է Գերոնտոլ քսուքի մասին:
Սնուցող քսուք՝ պարանոցի և դեկոլտեի շրջանի խնամքի համար
Բազմաթիվ կանայք պարանոցին ու դեկոլտեին ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան դեմքին: Բայց չէ որ դրանք վիզուալ ավելացնում են կնոջ տարիքը:
Նշված հատվածները թարմացնելու համար անհրաժեշտ է սովորական կտորե անձեռոցիկ, ալոէի հյութ և Գերոնտոլ քսուք:
Սկզբում մաքրեք մաշկը: Դրա համար թրջեք անձեռոցիկը հյութի մեջ: Դրանով ծածկեք պարանոցն ու դեկոլտեի հատվածը:
Թողեք մինչ կտորի չորանալը: Կրկնեք պրոցեդուրան 3-4 անգամ: Այնուհետև քսեք դեղատնային միջոցի առատ շերտ, պահեք դիմակը 15 րոպե:
Սրբեք խոնավ անձեռոցիկով:Երկար պրոցեդուրա է, բակց չափազանց արդյունավետ:
Որպես դիմահարդարման հիմք
Եթե չոր մաշկ ունեք, կարող եք նախքան դիմահարդարվելը օգտագործել այս քսուքը: Այն կօգնի պաշտպանվել ցանից և մաշկի բորբոքումներից:
Ցրտահարումից պաշտպանող միջոց
Գերոնտոլ քսուքը խիտ է և յուղոտ: Այդ իսկ պատճառով այն հարմար է ցրտից այտերը, շուրթերն ու ձեռքերը պաշտպանելու համար: Քսեք տանից դուրս գալուց առաջ, բայց սպասեք, որ ներծծվի:
Կուտիկուլան փափկեցնելու համար
Եթե ձեռքերի տեսքը փչանում է կոպիտ կուտիկուլա ունենալու պատճառով, խորհուրդ ենք տալիս փոձել այս քսուքը:
Քսեք այն եղունգներին՝ հաստ շերտով, հագեք պոլիէթիլենային ձեռնոցներ:
Դրեք ձեռքերը գոլ ջրի մեջ, բայց զգույշ եղեք, որ այն չլցվի ձեռնոցների մեջ:
15–20 րոպեից հանեք ձեռնոցները, իսկ ձեռքերը լվացեք գոլ ջրով:
Չորացրեք ձեռքերը, մի կողմ տարեք կուտիկուլան:
Հաշվի առեք, որ այս քսուքը դեմքի համար շատ ծանր է ու հարմար է միայն չոր մաշկի համար:
Օգտագործեք այն չափավոր ու ոչ շատ հաճախ, որպեսզի խուսափեք յուղոտ փայլից և ցանից: