Պատասխանեք այս թեստի հարցերին և պարզեք արդյո՞ք Ձեր սիրելին դավաճանում է Ձեզ

Իրենց կեսերին աջուձախ դավաճանող տղամարդիկ սիրում են պատճառը փնտրել ուրիշների մեջ, նույնիսկ` մեղադրել իրենց սիրած էակներին: Իրականումդավաճանության հակված մարդն այդպիսին է իր բնույթով և այդ գործում «օգնության» կարիք չունի:

Պատասխանիր մեր թեստի հարցերին, հաշվիր միավորները և պարզիր մեկ այլ կնոջ կողքին հայտնվելու նրա շանսերը:

1. Ուղղակիորեն հարցրու նրան. «Դու կարո՞ղ ես ինձ դավաճանել»: Նրա պատասխանը.

— Ի՞նչ ես ասում, երբե՛ք։ 0
— Հավանականությունը 10%-ից էլ քիչ է։ 3

— Կախված է նրանից, թե քեզ ինչպես կպահես։ 1
— Նման հարցերնինձհունից հանում են։ 2

2. Ինչպե՞ս է նա տանում թանկ և հարազատ մարդու մահը։

— Դառնում է լռակյաց և ինքնամփոփ։ 3
— Հարբում է։ 2

— Հաճախ խոսում է այդ մարդու մասին։ 0
— Կարող է արտասվել։ 1

3. Ինչպե՞ս է նա վերաբերվում հոմոսեքսուալիստներին։

— Ատում է։ 0
— Նրանք իրեն չեն հետաքրքրում։ 3

— Բացահայտ ի ցույց է դնում իր հանդուրժողականությունը։ 2
— Նա ունի այդպիսի ընկեր, և նրանք ամենևին չեն մտահոգվում այդ առիթով։ 3

4. Արդյոք հեշտությա՞մբ է նա փոխում աշխատավայրը։

— Կարող է անվերջ աշխատել տհաճ կոլեկտիվում չնչին աշխատավարձով, մինչև չհեռացնեն։ 1
— Մշտապես հետևում է աշխատաշուկային` ավելի հետաքրքիր տարբերակներ գտնելու նպատակով։ 0

— Մեծ դժվարությամբ և երկար պատրաստվելուց հետո։ 2
— Ոչ այնքան պատրաստակամորեն, սակայն տհաճ աշխատանքից ևս չի կառչում։ 3

5. Արդյոք լա՞վ է խնամում իր ավտոմեքենան։

— Ծախսում է ողջ գումարը մեքենայի վրա։ 0
— Նրա մեքենայում անգամ կարկանդակ չես կարող ուտել. կսպանի փշրանքների համար։ 1

— Պարբերաբար տանում է տեխզննման և լվանալու։ 3
— Խե՜ղճ մեքենա. միայն դա կարելի է ասել։ 2

6. Ի՞նչ ընտանի կենդանիներ է նախընտրում և դեմ չէր լինի պահել։

— Մեծ շուն 2
— Ոչ մեծ շուն 3

— Կատու 0
— Ձկներ 1

7. Ինչպե՞ս է նա վերաբերվում այն իրավիճակին, երբ զույգը տարիներ շարունակ ապրում է առանց երեխաների։

— Դատապարտում է կնոջը։ 0
— Նրան այդպիսի իրավիճակը նորմալ է թվում։ 3

— Տարակուսում է։ 2
— Զարմանում է, թե ինչպես կարող է տղամարդը դա հանդուրժել։ 1

8. Եթե ձեր շրջապատում բաժանվում է որևէ զույգ, նա.

— Արդարացնում է կնոջը 0
— Ափսոսում է 2

— Անտարբեր է 1
— Պաշտպանում է տղամարդուն 3

9. Ինչպե՞ս է նա վերաբերվում իր մայրիկին։

— Նրանց հարաբերությունները հարթ չեն, բայց նա լավ զավակ է։ 3
— Նա մայրիկի «բալիկ» է։ 1

— Նրանք հաճախ են կոնֆլիկտներ ունենում։ 0
— Նա այնպես է արել, որ դուք ընկերանաք։ 2

10. Եթե քո պատճառով դուք չեք կարող գնալ նրա ուզած տեղը, ապա նա.

— Զայրույթից տեղը չի գտնում 1
— Հանգիստ է, թեև` դժգոհ 3

— Ցուցադրաբար լռում է 0
— Գնում է մենակ կամ մեկ այլ կերպէ լրացնում իր կրած բարոյական վնասը 2

11. Ինչպե՞ս է նա վերաբերվում այն փաստին, որ դու չես կիսում նրա հետաքրքրություններից որևէ մեկը։

— Փորձում է քեզ հետաքրքրել 2
— Դժգոհում է, որ քեզ տրված չէ դա հասկանալը 1

— Օրինակ է բերում այն աղջիկներին, ում դա հետաքրքրում է 0

12. Անկողնում նա հակված է.

— Էքսպերիմենտներին 2
— Ալարկոտության 1
— Սադիզմի 0

13. Կանացի դավաճանությունների մասին պատմությունները նրա մոտ առաջացնում են.

— Վրդովմունք 1
— Անտարբերություն 3

— Կարեկցանք տղամարդու հանդեպ 2
— Զզվանք 0

14. Ինչպե՞ս է նա հետևում սեփական արտաքինին։

— Ասես ծրագրավորող լինի, որը մեկ տարի փակված է եղել իր գրասենյակում։ 1
— Նա մետրոսեքսուալ է։ 2

— Պարզապես կոկիկ տեսք ունի։ 3
— Շեղված է մաքրության հողի վրա։ 0

15. Ինչպե՞ս է նա վերաբերվում ստրիպտիզին և պոռնոֆիլմերին։

— «Գիտական» հետաքրքրությամբ 3
— Տարված է դրանով։ 0

— Նման զբաղմունքների սիրահար չէ։ 2
— Առաջարկում է համատեղ դիտում կազմակերպել։ 1

33-45 միավոր

Քո տղամարդը հակված է հավատարիմ լինելուն: Նա չի դավաճանի քեզ վիրավորանքի կամ նյարդային լարվածության պատճառով, կարող է վերահսկել իր ցանկությունները և մտածել բանականությամբ, որը հուշում է նրան սուր զգացողությունների պատճառով անիմաստ կապեր չստեղծել:

Կյանքում, իհարկե, ամեն բան հնարավոր է: Սակայն, ընդհանուր առմամբ, նա տրամադրված է նորմալ հարաբերությունների` առանց խաբեության:

17-32

Նա չի երազում դավաճանության մասին, ոչ էլ առիթ է փնտրում: Սակայն պահը ճիշտ գտնելու դեպքում նրան կարելի է գայթակղել: Ինչևէ, նա դժվար թե լուրջ հարաբերություն ստեղծի պատահական դավաճանությունից հետո: Ընդհակառակը, մեղավորության զգացում կունենա և կաշխատի արագ փակել այդ էջը:

Այսպիսի տղամարդկանց հանդեպ հարկավոր է առավել ուշադրություն ու քնքշանք ցուցաբերել, հատկապեսերբ նրանք գտնվում են ոչ կայուն հուզական վիճակում կամ ճգնաժամ են ապրում:

9-16

Նա սիրում է կանանց ուշադրության կենտրոնում լինել և, գայթակղության դեպքում, կարող է տեղի տալ կրքոտ գեղեցկուհու կախարդանքին: Բայցևայնպես, մեղավորության զգացումն ու ափսոսանքը նրան նույնպես բնորոշ են:

Ի դեպ, նրան գայթակղող կիննամենևին երանելի վիճակում չի հայտնվի. մշտապես կզգա իրեն երկրորդական դերում, իսկ տղան կպահի իրեն անկախ մարդու պես, որը ոչ մեկին և ոչնչով պարտական չէ:

0-8

Քեզ բաժին է հասել բավական թեթևամիտ արարած: Այն, որ դավաճանությունը վատ արարք է, նա սերտել է որպես տեսություն: Մինչդեռ իրական կյանքում դա նրա հետ կարող է պատահել շատ հաճախ: Նման մոտեցումն ամենևին չի նշանակում, որ նա քեզ չի սիրում:

Պարզապես ցանկությունները զսպելու համար նրան կամքի մեծ ուժ է հարկավոր: Սա չի նշանակում, թե նա պարտադիր քեզ դավաճանելու է, սակայն այդ դեպքում նա պետք է ունենանա հստակ պատասխան «Իսկ ինչո՞ւ ոչ» հարցին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ