Ինչպե՞ս հասկանալ, որ դուք ամուսնացած լինելով՝ միայնակ եք… ցավոք, սա հազվադեպ երևույթ չէ

Անգամ եթե երկու մարդիկ միմյանց շատ են սիրում, դա չի կարող երաշխավորել ուրախ ու երջանիկ ամուսնական կյանք:

Ժամանակ առ ժամանակ նույնիսկ սիրելի մարդու կողքին կարող ես քեզ միայնակ զգալ:

Կիսվում ենք հոգեբանների կատարած հետևություններով. ահա 5 ոչ ակնհայտ նշան՝ վկայող այն մասին, որ ամուսնական կյանքում միայնակ եք:

  • Ձեր զուգընկերոջ համար միևնույնն է, թե ինչ ցանկություններ ունեք

Ձեր բոլոր պահանջարկներն ու ցանկությունները պիտի գտնվեն նրա խիստ վերահոսկողության ներքո:

Այն բոլոր ցանկությունները, որոնք չեն համընկնում նրա անձնական նախընտրությունների հետ, արդյունքում համարվում են վատ, կամակոր, ծիծաղելի…

  • Ձեր զուգընկները չի փորձում ուրախացնել ձեզ

Նրա համար միևնույնն է, թե ինչ էմոցիաներ կունենաք:

Նրան չի անհանգստացնում ձեր ճնշված տեսքը, նրա մտքով երբեք չի անցնում անսպասելի ուրախացնել ձեզ:

  • Զուգընկերը չի փորձում հաշտվել

Դուք չեք խոսում, չեք հաշտվում՝ քանի դեռ ինքներդ չեք անում առաջին քայլը: Նրան հետաքրքիր չեք ոչ դուք, ոչ այն, թե ինչպես է անցել ձեր օրը: Ուղղակի մարդը չունի այդ ինֆորմացիայի կարիքը:

  • Նա ակնկալում է, որ պիտի ենթարկվեք իրեն

Ընտանիքում անառողջ հարաբերությունների վառտագույն ցուցանիշն է: Մեծահասակ մարդիկ կարող են խորհրդակցել միմյանց հետ, բայց ոչ թե որևէ բան արգելեն:

Յուրաքանչյուրն ազատ ընտրելու հնարավրություն ունի: Նա ինքը պիտի որոշի՝ թե ինչպես վարվել: Սա մեծահասակ մարդու կյանք է, այլ ոչ մանկապարտեզ:

  • Զուգընկերը համարում է, որ իրենից ցածր մակարդակի վրա եք գտնվում

Պատաստ եղեք, որ նա կարող է ծաղրել ձեզ, ստորացնել, վիրավորել, արգելքներ դնել, ստիպել որևէ քայլերի գնալ…

Արդյո՞ք պատրաստ եք ու ցանկանում եք նման կյանքով ապրել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий