Ամուսնուս մայրը տարեկան մի քանի անգամ գնում է հանգստանալու, իսկ հարազատ թոռներին անտեսում է

Վերջերս մեր տուն էր եկել հին ծանոթներիցս մեկը: Սուրճի սեղանի շուրջ սկսեց վրդովված պատմել սկեսուրի մասին:Ասում է՝ արդեն տարեց կին է, բայց որոշել է, որ պիտի ինքն իր համար ապրի:

Որդուն մեծացրել է, իսկ հիմա հանգստանալու ժամանակն է: Իսկ ծանոթիս դա դուր չի գալիս

Նրան բարկացնում է այն փաստը, որ սկեսուրը անցել է թոշակի, ու ամբողջ գումարն ինքն իր վրա է ծախսում:

Փնտրում է ակցիաներ, շահավետ ճամփորդություններ ու առանց երկար մտածելու գնում է հանգստանալու, նոր վայրերում զբասնելու, մինչդեռ թոռները անգամ ծովը չեն տեսել:

Իսկ ես կարծում եմ, որ խելացի կին է: Դե հո կրակը չի ընկել, որ որդի է ունեցել:

Պատվով մեծացրել է իր երեխային, դաստիրակել, ուսման տվել, ու դա այն դեպքում, որ բավականին վաղ տարիքում է կորցրել ամուսնուն:

Ես կարծում եմ, որ միայն ծնողներն են պարտավոր երեխայի համար ինչ-որ բան անել. թե հագուստ ու սնունդ գնել, թե տանել ճանապարհորդությունների: Տատիկի պարտականությունների մեջ դա չի մտնում:Ծանոթս սկեսուրի ներկայությամբ իմ պես է ասում, բայց իրականում բարկանում է:

Նկատել եք արդյո՞ք, որ արդեն քչացել են «տատիկի կերտած կերպարին» համապատասխանող կանայք:

Հիմա շատերն են ուզում ապրել, վայելել կյանքը, սիրել թոռներին, բայց չապրել հանուն նրանց, չվերցնել իրենց վրա փոքրիկների խնամքը:

Երեխաներն արդեն մեծացել են, իսկ ինչու՞ չթուլանալ ու չսկսել նայել շուրջը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий