Կենդանակերպի յուրաքանչյուր նշան զգացմունքներն արտահայտում է յուրովի իսկ դու ինչպես եք արտահայտում ձեր զգացմունքները

Մեզ բոլորիս էլ հատկանշական է իմպուլսիվությունը կամ համեստությունը,բայց ոչ բոլորն ունեն նույնքան համբերություն:

Հաշվի առնելով բնավորությունների բազմազանությունները՝զգացմունքներն էլ մարդիկ տարբեր կերպ են արտահայտում:Եկեք տեսնենք թե ինչպես է իր զգացմունքներն արտահայտում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանը․

  • Խոյ

Մարդու բնավորությունը,հատկապես Խոյերի նման էմոցիոնալ մարդու,միշտ մութ անտառ է շրջապատի համար:

Խոյերն իրենց զգացմունքները տարբեր կերպ են արտահայտում,ընդ որում դրա համար կարող են միլիոնավոր պատճառներ լինել և բոլորն էլ իրական:Վիրավորական արտահայտությանը նրանք կարող են նույնքան վիրավորական պատասխան տալ,բայց կարող են նաև լռել՝ հանուն հանգստության և կարգուկանոնի:

  • Ցուլ

Ցուլերը բավական էմոցիոնալ են:Երբ սթրեսի կամ դեպրեսիայի մեջ են,ցանկացած բացասական բանի նրանց արձագանքը չափազանց բուռն է:Երբ Ցուլերը վատ են զգում,ավելի լավ է նրանց հետ գործ չունենալ,բայց ոչ բոլորն ու ոչ միշտ են կարողանում հասկանալ նրանց տրամադրությունը: Իսկ սովորաբար Ցուլերն իրենց էմոցիաները հանգիստ են արտահայտում:

Երկվորյակներ Երկվորյակներին վերլուծելն այնքան էլ դյուրին չէ,քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զարմացնում են:Նրանք կարող են կամ չափազանց իմպուլսիվ լինել,կամ ամեն ինչ թաքցնել:Այդ պատճառով նրանց հետ դժվար է գոյակցել,քանի որ չգիտես,թե ով է հիմա քեզ հետ զրուցում մարդ,որը երբեք ցույց չի տա զգացմունքները,թե մեկը ով կարող է մեկ ակնթարթում զայրանալ անիմաստ ինչ-որ բանի համար: Ամեն դեպքում,նրանց տրամադրությունը գուշակելը շատ դժվար է:

  • Խեցգետին

Երբ Խեցգետիններին հաջողվում է ազատվել ծուլությունից,նրանք կարող են խոսել իրենց մասին իրենց զգացմունքների մասին,բայց հիմնականում Խեցգետիններին հարկավոր է դիտել,ոչ թե լսել:Մարմնի լեզուն միշտ մատնում է նրանց:

Երբ նյարդայնանում են, նրանք փքվում են,սկսում են արագ-արագ խոսել:Մի խոսքով հետաքրքիր ներկայացում է:Երբեմն նրանց մեջ կուտակված բացասականը սարսափ է առաջացնում: Իսկ երջանկությունը Խեցգետինները չափազանց զուսպ են ցուցադրում. նրանց համար դա տաբու է:

  • Առյուծ

Առյուծների մեծ մասի հոգեկան առողջության վիճակը հարցականի տակ է քանի որ մանկությունից նրանց մեծ մասը շատ էմոցիոնալ է:

Առյուծներին հազվադեպ է հաջողվում հանգիստ արձագանքել բացասականին և դրական էմոցիաներն արտահայտել առանց ցատկոտելու և ուրախ ճիչերի:Առյուծները կարող են ժլատ լինել փողի հարցում,բայց ազատորեն ցուցադրում են զգացմունքները: Նրանք թքած ունեն, թե ինչ կմտածեն ուրիշները:

 

  • Կույս

Կույսերի գլխավոր թշնամին բացասական էմոցիաներն ու սթրեսն են:Երբ Կույսերը հոգնած են կամ ինչ-որ մեկն ափերից հանել է նրանց,ատոմային պատերազմից էլ վտանգավոր են:

Միաժամանակ,նրանք առավելագույն կայուն են արտահայտում իրենց սերը: Եթե նրանց ամեն ինչ դուր է գալիս,ցանկացած օր և ցանկացած պահի Կույսերը միանման հաճելի ջերմ ու բարեսիրտ կլինեն:

  • Կշեռք

Երբ Կշեռքները զայրացած են իսկապես վտանգավոր են քանի որ շատ բուռն են արտահայտում իրենց զգացմունքները:

Մնացյալ ժամանակ նրանք գրեթե միշտ հանգիստ են:Իհարկե՝բոլորս էլ մարդ ենք և կարող ենք ավելորդ բան ասել կամ վիրավորել ինչ-որ մեկին,բայց Կշեռքները միշտ զգուշորեն են արտահայտում իրենց զգացմունքները:

Նրանք ուղղակիորեն ասում են, որ նեղացրել եք իրենց,կամ ոգեշնչել կամ ստիպել հրճվել:Նրանք ներքուստ կարող են փոթորկվել բայց արտաքուստ դա նկատելի չի լինի:

  • Կարիճ

Կարիճների մոտ ամենաշատը բացասական էմոցիաներ են առաջացնում ֆինանսական դժվարություններն ու առողջական խնդիրները:

Այդ դեպքում նրանք առավելագույնս բացահայտ արտահայտում են իրենց զգացմունքները:Առաջին դեպքում նրանք նյարդայնանում են,երկրորդ դեպքում՝խորը դեպրեսիայի մեջ ընկնում: Մնացյալ ամեն ինչ,եթե նույնիսկ նրանց անհանգստացնում է,չի կարող հունից հանել:

  • Աղեղնավոր

Աղեղնավորները զարմանալիորեն հաջողակ են:Նրանք զգում են հաջողության մոտենալն ու կարողանում են այն իրենց նպատակներին ծառայեցնել:Հենց այդ պատճառով նրանք հազվադեպ են իրենց թույլ տալիս կոպիտ արտահայտել զգացմունքները:

Նրանք երբեք այնքան էմոցիոնալ չեն լինի՝ինչ-որ մեկին իրենց գործողություններով վիրավորելու համար:Եթե շատ ջանաք,կարող եք նրանց սադրել,բայց Աղեղնավորները միևնույն է,արագորեն կհավաքեն իրենց:

  • Այծեղջյուր

Այծեղջյուրները պետք է մշտապես ամրապնդել իրենց կենսադաշտը,հակառակ դեպքում կարող են իրենք իրենց քայքայել բացասական էմոցիաներով:

Այծեղջյուրներին դժվարությամբ է հաջողվում զսպել զայրույթը,տխրությունը ապրումները փոխարենը նրանք կարող են իրենց մեջ պահել ուրախությունը:

Սա բացատրում է այն փաստը,որ մարդկանց մեծ մասը կարծում է որ Այծեղջյուրները զուրկ են էմոցիաներից:

  • Ջրհոս

Ջրհոսները միշտ ցուցադրում են իրենց էմոցիաները,բայց պատրաստ են ներողություն խնդրել դրա համար: Նրանք գիտեն, որ բառերը,ինչպես նաև գործողությունները կամ մտքերն ազդում են ճակատագրի վրա:Այս մարդիկ սնահավատ են,այդ պատճառով կարողանում են ներողություն խնդրել:

Նրանք պարզապես չեն ուզում բոլորի հետ վեճի մեջ լինել:Ջրհոսներն իրենց զգացմունքներն արտահայտում են արարքներով,ոչ թե խոսքով կամ բռունցքներով:

  • Ձկներ

Ձկներին մշտապես թվում է,որ իրենց կյանքում սև շրջան է սկսվել,եթե ինչ-որ վատ բան է տեղի ունեցել Երբ նրանց համար լավ է,ի սրտե ուրախանում են՝ բոլորին ցույց տալով թե որքան երջանիկ են:Ցանկացած բացասական բան նրանք փշերով են ընդունում:

Ձկները ձգտում են իրենց ներսում պահել ցանկացած էմոցիա,բայց ոչ միշտ է ստացվում:Հաճախ նրանց բացասական էմոցիաների մասին կարելի է գուշակել նրանց դեպրեսիվության աստիճանից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ