Կարմիր լոբով աղցան. Երեք համեղ բաղադրատոմսեր, որոնք պատրաստվում են ընդամենը 5 րոպեում

Լոբի, եգիպտացորեն և շպրոտ․

Բաղադրությունը․

  1. Լոբի պահածոյացված 0,5 բանկա
  2. Եգիպտացորենի պահածոներ` 0,5 բանկա
  3. Շպրոտը յուղի մեջ 1 բանկա
  4. Մաղադանոս։

Պատրաստումը․

Շպրոտը յուղի հետ միասին լցրեք մեծ ափսեի մեջ: Ապա պատառաքաղով խառնեք:Ավելացրեք եգիպտացորենը և լոբին:Մաղադանոսը մանրացրեք, լցրեք մնացած բաղադրիչների վրա: Ավելացրեք աղ ըստ ճաշակի և խառնեք:

Լոբի, եգիպտացորեն, սխտոր և չորահաց․

Բաղադրությունը․

  1. Պահածոյացված լոբի 1 բանկա
  2. Պահածոյացված եգիպտացորեն 1 բանկա
  3. Սխտոր 2-3 մեխակ
  4. Կանաչի (մաղադանոս, համեմ)
  5. Մայոնեզ
  6. Աղ, պղպեղ` ըստ ճաշակի
  7. Չորահաց։

Պատրաստումը

Խորը ամանի մեջ միացրեք լոբին և եգիպտացորենը:Սխտորը ճզմեք: Կտրեք կանաչիները:

Խառնեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք մայոնեզ, աղով և պղպեղով` ըստ ճաշակի:Մատուցելուց առաջ ավելացրեք չորահաց: Գնվածի փոխարեն կարող եք պատրաստել տանը։

Լոբի, սունկ և ապխտած երշիկ․

Բաղադրությունը․

  1. Պահածոյացված լոբի 1 բանկա
  2. Պահածոյացված շամպինիոն 0.5 բանկա
  3. Ապխտած երշիկ 100-150 գր
  4. Սոխ 1 հատ
  5. Բուսական յուղ 2 ճ․գ․
  6. Մայոնեզ, աղ, պղպեղ` ըստ ճաշակ։

Պատրաստումը․

Կտրեք երշիկը շերտերով, սոխը` կիսաշրջանաձև։Խառնեք բոլոր բաղադրիչները, ավելացրեք բուսական յուղ, մայոնեզ և համեմունքներ: Խառնեք և զարդարեք կանաչիներով: Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ