-Քո երեխան է, թող քո հետ ապրի…- ասաց ամուսնուս նախկին կինը, թողեց երեխային ու գնաց, իսկ հիմա…

Հայտնվել եմ տարօրինակ իրավիճակում: Երբեք չէի մտածի, որ կարող է նման բան տեղի ունենալ: Հիմա չգիտեմ, թե ինչ որոշում կայացնեմ, որ ճիշտ լինի:Ես 9 տարի ամուսնացած եմ եղել, սակայն ավտովթարի պատճառով կորցրել եմ սիրելի ամուսնուս: Ու ես մնացի միայնակ՝ այդ պահին դեռ 5 տարեկան որդուս հետ:

3 տարի անց հանդիպեցի մի տղամարդու, ու նա հենց առաջին հայացքից ինձ վստահելի, կայացած ու խելամիտ մարդ թվաց:

Հետո նա սկսեց իմ հանդեպ ուշադրության նշաններ ցուցաբերել: Մոտ 1 տարի հետո ամուսնացանք:Մի քանի ամսից մեր տան դուռը թակեց ամուսնուս նախկին կինը ու բերեց իրենց 3-ամյա դստերը: Նա ասաց, որ ստիպված է երեխային թողնել հայրիկի հետ, մինչ ինքը աշխատանք կգտնի:

Խոստացավ 1 ամսից վերադառնալ նրա հետևից: Բայց ավելի ուշ իմացանք, որ նա արտասահման է մեկնել, զանգերը ժամանակի հետ նվազեցին, իսկ 5 ամսից դադարեցին:3 տարեկան հասակում Ալինան շատ վատ էր խոսում, ակնհայտ էր, որ հետը չեն զբաղվել:

Ես նրան կարողացա ընդունել հարազատի պես, որդիս էլ շատ կապվեց փոքրիկին: Համարում էր, որ իր կրտսեր քույրն է: Միասին զբոսնում էին, խաղում, կարդում, հաշվում… Ամեն ինչ հրաշալի էր:Ես նրա հետ ամեն օր պարապում էի: Ինքս լոգոպեդ եմ, ու կարճ ժամանակահատվածում կարողացա կարգավորել երեխայի խոսքը:

3 տարի մենք ապրեցինք հաշտ ու համերաշխ՝ իսկական ընտանիքի պես: Այս տարի պատրաստվում էինք Ալինային դպրոց ճանապարհել, ու արդեն գնել էինք նրա համար անհրաժեշտ ամեն բան, բայց օրեր առաջ հայտնվեց նրա մայրը ու հայտնեց, որ եկել է դստերը տանելու:

Խեղճ երեխան վախից մտել էր մահճակալի տակ, իսկ մոր գնալուց հետո պահանջում էր, որ ես ու ամուսինս խոստանանք, որ երբեք իրեն ոչ մեկին չենք տա:

Սիրտս կտոր-կտոր է լինում, բայց ախր ես ոչ մի իրավունք չունեմ չտալու: Փաստացի ես նրա համար օտար մարդ եմ, իսկ ամուսինս դստեր հետ միայն հանդիպելու իրավունք ունի, բայց ոչ իր մոտ պահելու:Արդեն մտածում եմ այդ կնոջը գումար առաջարկելու մասին, բայց վախենում եմ, թե նա ինչ ռեակցիա կարող է տալ, գուցե ավելի վատ լինի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий