Չգիտեմ՝ ինչպես ասեմ ծնողներիս, որ իմ սիրած աղջիկը երեխա ունի, ու մենք շուտով պիտի ամուսնանանք

Անունս Ալեն է: Ես միշտ բոլոր երեխաներին հանգիստ, անգամ սառն եմ վերաբերվել: Երբեք չեմ հասկացել այն ծնողներին, ովքեր իրենց զավակներին դարձնում են կյանքի կարևորագույն էակը:Բայց հիմա փոխել եմ կարծիքս ու գնահատում եմ երեխաների կարևոր դերը մեր կյանքում:

Գուցե նրանից է, որ նախկինում չկար այնպիսի մի փոքրիկ, ում ողջ սրտով կսիրեի: Իսկ հիմա…

5 ամիս առաջ ծանոթացա մի աղջկա հետ: Հենց առաջին հայացքից հավանեցի նրան, ծանոթացա: Ու նա սկզբից ասաց, որ որդի ունի, ու չի պատրաստվում երբևէ նրանից հրաժարվել:

Ես այդ պահին չէի պատկերացնում, որ օտար երեխայի հանդեպ կարող եմ նման ջերմությամբ լցվել:

Ես միշտ ապրել եմ ինքս ինձ համար, իսկ հիմա ամեն ինչ այլ է: Այն մասին, որ պատրաստվում եմ ամուսնանալ, ընտանիքս արդեն գիտի, բայց նրանք տեղյակ չեն, որ ընտրյալս երեխա ունի:

Ինձ թվում է, նրանք չեն ընդունի ոչ իմ սիրելիիս, ոչ նրա երեխային, ոչ էլ իմ կայացրած որոշումը: Գուցե նաև դադարեն շփվել ինձ հետ:

Ես արդեն հոգեպես պատրաստ եմ դրան:Օրերս խոսեցի սիրելիիս հետ, պատմեցի մտավախություններիս մասին, իսկ նա ասաց, որ ինչ էլ որոշեմ, նա ինձ կհասկանա:

Բացի այդ, նա զգուշացրեց, որ չի պատրաստվում իր երեխայի դաստիրակությունը գցել ինձ վրա, քանի որ գիտակցում է, որ դա իմ պարտականությունը չէ: Իսկ ես իսկապես կապվել եմ փոքրիկին:

Ի՞նչ խորհուրդ կտաք, եթե երբևէ հայտնվել եք նման իրավիճակում: Ինչպե՞ս անեմ, որ ծնողներս հասկանան ինձ: Չէի ցանկանա խզել կապս նրանց հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий