Ես վատ տատիկ եմ, ով անգամ թոռնիկին տեսնելիս չի ուրախանում… բայց գուցե ես չեմ մեղավոր դրանում…

Ամեն օր ստիպված եմ արթնանալ վաղ առավոտյան, որ ավագ թոռնիկիս տանեմ դպրոց, քանի որ նա այս տարի է ավարտել առաջին դասարանը, ու հիմա պիտի գնա երկրորդ:

Աղջիկս այդ ընթացքում կրտսեր երեխայի հետ է, ու չի ուզում փոքրին հագցնել վաղ առավոտյան, հանել մանկասայլակը, քայլել մինչ դպրոց:

Առավոտյան ես զարթնում եմ շատ շուտ, կես ժամվա ճանապարհ է մինչ աղջկաս տունը, ու իհարկե երթուղային սպասելով՝ ճանապարհի համար ծախսում եմ մոտ 1 ժամ:

Երբ աղջկաս հարցնում եմ, թե ինչ դժվար բան կա նրա մեջ, որ նա ինքը դուրս գա տանից երկու երեխաների հետ, զբոսնելով հասնի դպրոց ու հետ գա, նա պատասխանում է.

—Բայց ախր դու թոշակառու չաշխատող մարդ ես, չես սիրու՞մ թոռներիդ, չես ուզու՞մ նրանց հետ ժամանակ անցկացնել:

Դպրոցից հետո թոռնիկս հաճախում է ֆուտբոլի ու շախմատի պարապմունքների: Մինչ աղջիկս տանում է նրան, ես մնում եմ տանը՝ երկու տարեկան չարաճճի երեխայի հետ:

Դուրս եմ գալիս երեկոյան, ու ոտքերս էլ չեմ զգում հոգնածությունից: Հասնում եմ տուն ու ընկնում մահճակալին:Հենց փորձում եմ խոսել աղջկաս հետ, բացատրել, որ ինձ համար դժվար է, նա նեղանում է, իսկ իմ մայրական սիրտը թույլ չի տալիս կոշտ ու կոպիտ մերժել նրան:

Որդիս էլ է ամուսնացած, ինքն էլ երեխա ունի: Եվ հարսս, և տղաս աշխատում են, բայց այսքան ժամանակ դեռ չի եղել, որ 4-5 ժամից ավել թողնեն ինձ մոտ երեխային:

3 տարվա մեջ երևի 5-6 անգամ է նման բան պատահել, այն էլ այնպիսի տեղ էին գնում, որ փոքրիկին հետները տանելու տարբերակ չկար:Հարսս միշտ զանգում է, հանգստյան օրերին հրավիրում իրենց տուն, բայց նշում է, որ ոչ թե երեխային պահելու, այլ ուղղակի: Ասում է, որ թոռնիկս կարոտում է, հարցնում է տատիկի մասին: Իսկ աղջիկս…

Ու ամենավատն այն է, որ որդուս ու հարսիս համար ես լավն եմ, երբեք նրանցից գանգատներ չեմ լսել, իսկ աղջիկս, ում այդքան օգնում եմ, համարում է, որ պարտավոր եմ ու մշտապես դժգոհ է:Ես սիրում եմ բոլոր թոռներիս, բայց էլ չեմ ուզում իմ առղջության հաշվին պահել նրանց, բայց չեմ էլ ցանկանում զրկվել իմ աղջկանից… հիմա չգիտեմ՝ ինչ որոշում կայացնեմ, որն է ավելի ճիշտ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий