Վերջերս արտերկրից վերադառնում էի ինքնաթիռով, հանկարծ մի երեխա… նման դեպքեր ամեն օր չեն լինում

Վերջերս արտերկրից ինքնաթիռով վերադառնում էի Հայաստան, երբ թռիչքի ընթացքում բարձրախոսով հայտարարեցին, որ բժիշկի օգնություն է անհրաժեշտ: Բարձարցել էր 12 տարեկան տղայի ճնշում ու անտանելի ցավում էր որովայնը:Ես մոտեցա նրան, իսկ իմ հետևից եկան երկու կանայք:

Նրանցից մեկը մանկաբույժ էր, մյուսը՝ նեղ մասնագետ, վարակաբան, իսկ ես էլ թերապևտ եմ:Ի դեպ, նման բան առաջին անգամ էի տեսնում: Սովորաբար ինքնաթիռում միայն ես եմ բժիշկ, իսկ այս անգամ միանգամից 3 հոգի:

Մենք զննեցինք տղային, իմացանք, թե ինչ ախտանիշներ ունի, ու եզրակացրեցինք, որ նրա մոտ պանկրեատիտ է:

Մանկաբույժը ներարկում արեց, որպեսզի թեթևացնի վիճակը, իսկ ես մերսում էի որովայնը:Տղայի մայրը վստահ ու հանգիստ պատասխանում էր մեր հարցերին: Նա հիստերայի մեջ չէր ընկել, որդուն չէր խղճում, բավականին հանգիստ էր պահում իրեն:

Մյուս ուղևորները նույնպես օգնություն էին առաջարկում: Միայն մի քանիսն էին նստած տեղից խորհուրդներ տալիս ու նկատողություն անում: Բարեբախտաբար, ադեկվատ մարդիկ ավելի շատ էին:Տղամարդկանցից մեկը գրկեց երեխային ու հարմար տեղ պառկացրեց: Մի կին դեղահաբերով մեծ տոպրակ բերեց, որոնք այնքան տեղին էին:

Կարողացանք կարգավորել տղայի վիճակը, նա քնեց ու այլևս չգանգատվեց ցավից: Ես մի քանի անգամ այցելեցի նրան ու նկատեցի, որ մոտկայաքում բոլոր նստածները լուռ էին, որպեսզի չխանգարեն նրա քունը:Այնքան ուրախ էի, որ նման ազգակիցներ ունենք, ովքեր կարող են մտնել դիմացինի, թեկուզ անծանոթի դրության մեջ, օգնել ու աջակցել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий