Մի տղամարդ նոր տուն է տեղափոխվում, որի մոտակայքում փոքր խանութ կար…

Մի տղամարդ տեղափոխվում է նոր տուն, որի մոտակայքում կար խանութ, ուր նա հաճախ էր գնում աշխատանքից հետո: Խանութի կողքին էլ կար շան բուն, որտեղ ապրում էր պահակ շունը, իսկ կողքի նստարանին նստում էր պահակը:Մի օր տղամարդը սովորականի պես գնում էր խանութի ուղղությամբ և հանկարծ լսեց, թե ինչպես է շունը վնգստում: Նա պառկած էր ու անդադար նվնվում:

Տղամարդը որոշեց չմիջամտել ու ուղղակի անցավ նրանց կողքով:Հաջորդ օրը նա նույն պատկերի ականատես եղավ: Եվ երրորդ օրը նույնպես իրավիճակը կրկնվեց: Այս անգամ տղամարդը որոշեց չլռել:

Նա մոտեցավ պահակին ու հարցրեց, թե ինչ է կատարվում շան հետ, ինչու է նա այդքան վնգստում:Պահակը պատասխանեց, որ շունը պառկած է մեխի վրա, ցավից է նման բան լինում:

—Իսկ ինչու չի վեր կենում, —կհարցնեք դուք, —հավանաբար այնքան էլ ցավոտ չէ, որ հեռանա: Նրա համար ավելի հեշտ է պառկել մեխի վրա ու լացել, քան թե վեր կենալ ու տեղափոխվել՝ այդ կերպ խնդիրը լուծելով:

Հ.Գ. մտածեք ձեր խնդիրների և այն մասին, թե ինչպես եք լուծում դրանք, և արդյոք լուծում եք ընդհանրապես:

Հնարավոր է, դուք միայն պատմում եք բոլորին, թե որքան դժվար է ձեզ համար, սակայն առհասարակ ոչինչ չեք ձեռնարկում՝ խնդիրների լուծման համար:

Դա կարող է լինել ինչպես ատելի աշխատանք, այդպես էլ ամուսին, ով ձեզ վրա ձեռք է բարձրացնում: Սակայն սովորությանը համաձայն շարունակում եք ապրել այնպես, ինչպես որ ապրել եք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий