Մայրիկս փչացրել է իմ կյանքը… «շնորհակալ եմ» քեզ՝ կործանված կյանքիս համար…

Մայրիկ, շնորհակալ եմ քեզ փչացրած կյանքիս համար…Դեռահասության տարիներից լսում էի մորիցս միևնույն արտահայտությունը.

—Անի, կարևորը՝ հաջող ամուսնանալն է:

Այդպես էլ եղավ իմ կյանքում: Երբ 20 տարեկան էի, կազմակերպեցին հարսանիքս: Իսկ փեսան՝ ծնողներիս մտերիմ ընկերոջ որդին էր: Բոլորը վստահ էին, որ ինքը ծնողների պես հարուստ և հաջողակ է լինելու:Ես արեցի այն ամենը, ինչ նրանք ցանկանում էին:

Խելոք երեխա էի, ամուսնացա նրա հետ, ում չէի սիրում: Վարվեցի այնպես, ինչպես ծնողներս ասացին: Իսկ սերը, ինչպես մայրս էր ասում, մեծ դեր չունի մեր կյանքում: Կարևորը, որ բնակարան ունենք, գումար, կարելի է չաշխատել…Երբ մենք նոր էինք ամուսնացել, շատ էինք ճամփորդում, հետո ես հղիացա և ունեցա առաջնեկիս: 3 տարի անց որոշեցինք ևս մի երեխա ունենալ, իսկ ինչու ոչ, եթե ունենք բոլոր պայմանները:

ՄԵզ մոտ ամեն ինչ այնքան սովորական էր, որ ես կարծում էի, թե բոլոր ընտաինքներում է այդպես: Սակայն երբ դարձա 45 տարեկան, կյանքիս այլ աչքերով նայեցի:

Ես հասկացա, որ ամբողջ երիտասրադությունս անցկացրել եմ այն մարդու հետ, ում հանդեպ երբեք ոչինչ չեմ զգացել:Դա ես հասկացա միայն այն ժամանակ, երբ երեխաներս մեծացել էին, և ես կարող էի աշխատել: Ես սկսեցի շփվել տարբեր մարդկանց հետ, սկսեցի իմ հանդեպ այլ տղամարդկանց ուշադրություն նկատել, ճանաչել այլ մարդկանց:

Դա ինձ համար չափազանց հետաքրքիր էր, քանի որ ողջ կյանքում, բացի ընտանիքիս անդամներից, գրեթե ոչ մեկի հետ չէի շփվում:Ես սկսել էի ամաչել, հասկանում էի, որ ես ու ամուսինս հարևանների պես ենք ապրում: Այո, մենք երկու երեխա ունենք, բայց դա ոչինչ չի նշանակում:

Իսկ երբ փորձեցի զրուցել, կիսվել մորս հետ, նա շատ կոպիտ ասաց.

—Դու ունես հարուստ ամուսին, գումարի կարիք չունես, ես ամբողջ կյանքս դիմացել եմ, հիմա էլ քո հերթն է: Դա բոլոր կանանց ճակատագիրն է:

Իսկ ի՞նչ ես կարծում, ավելի լավ կլիներ ամուսնանալ աղքատ տղամարդու հետ և կոպեկներ հաշվելով ապրել:Ես լռեցի, և սկսեցի մտածել: Եթե լինեի այնպիսի մարդու հետ, ում իսկապես կսիրեի, կյանքս այլ կլիներ, գունավոր…Ի՞նչ օգուտ, որ ամուսինս այդքան շատ է աշխատում, երեխաներս առանց հոր են մեծանում: Նրանք գրեթե չեն հանդիպում:

Բայց արդեն ուշ է որևէ մի բան փոխելու համար: Համարձակությունս չի բավականացնի, բացի այդ, սարսափելի կամաչեմ ծնողներիցս և երեխաներիցս:

Ստիպված եմ զինվել համբերությամբ և դիմանալ մինչև վերջ:

Այնպես որ, մայրիկ ջան, շատ շնորհակալ եմ անսեր իմ կյանքի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий