Շրթներկի ձեր սիրելի երանգը շատ բան կպատմի ձեր մասին․․․ ո՞ր գույնն եք նախընտրում․․․

Կնոջ բնավորության առանձնահատկությունների մասին կարող է պատմել ոչ միայն նրա հագուստը, այլև շրթներկի գույնը, որը նա նախընտրում է։

Վառ կարմիր-Այս գույնն ընտրում են ուժեղ բնավորություն ունեցող կանայք, ովքեր ինքնվստահ են ու համոզված նրանում, որ գրավիչ են։ Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում։

Բաց մանուշակագույն-Այս երանգն ընտրում են այն կանայք, ովքեր գիտեն, թե կյանքից ինչ են ուզում։ Նրանք վստահ քայլում են առաջ՝ հստակ գծված պլանով։

Նուրբ կարմիր-Այս գույնը նախընտրում են համեստ, բայց ոչ ձանձրալի կանայք։ Նրանք կարողանում են համատեղել զսպվածությունն ու գրավչությունը։ Բացի այդ, նրանք առանձնահատուկ խելքով են օտված։

Ծիրանագույն-Բարի ու մեծահոգի կանայք հաճախ են ընտրում հենց այս գույնը։ Նրանք թուլություն ունեն հարազատների հանդեպ։ Կողմնակի մարդիկ նույնպես դրական կարծիք են կազմում այսպիսի կանանց մասին։

Բաց վարդագույն-Այսպիսի շրթներկը վկայում է այն մասին, որ դուք ավանտյուրաների դիմելու հակում ունեք։ Դուք միշտ ասում եք «այո» բոլոր նոր արկածներին, նոր մարդկանց, նոր տպավորություններին։

Բալի գույն-Այս գույնը սիրում են այն կանայք, ովքեր իսկապես կարողանում են վայելել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը։

Նրանք ինքնամոռաց չեն քայլում դեպի նպատակը, չեն շտապում ու ոչ մի բանի հետևից չեն ընկնում։

Նուրբ վարդագույն-Որպես կանոն, այս երանգը նախընտրող կանայք առանձնանում են երեխաների ու կենդանիների հանդեպ մեծ սիրով։ Նրանք բարի, զգայուն մարդիկ են, բայց հաճախ լինում են կամակոր։

Բեժ-Բեժ շրթներկ նախընտրող կանայք չեն հետաքրքվում մակերեսային փորձով կամ ոչ խորը հարաբերություններով։ Նրանք վստահ են, որ ամեն ինչ պիտի լինի գիտակցված։

Սև-Սև շրթներկը չի նշանակում, որ մարդը բացասական է կամ չար, ուղղակի այս գույնը նախընտրող կանայք ունեն մի մութ կողմ, որի մասին շատ քչերը գիտեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий