Հետաքրքիր տարբերակ կարտոֆիլ տապակելու համար…

Ոչ մեկին չի հաջողվում նույն կերպ տապակել կարտոֆիլը ՝ կրկնելով մեկ ուրիշի մեթոդը, նույնիսկ եթե նրանք մեկ անգամից ավելի նայել են այդ պրոցեսին:

Բայց մի քանի կանոն ու հաստատ կարտոֆիլն ավելի համեղ կդարձնի: Եթե չկարողանաք կրկնել այս տարբերակը,արեք այն ձեր տարբերակով:

1.Կարտոֆիլը մաքրելուց և կտրտելուց հետո դրեք սառը ջրի մեջ , ջրի մեջ օսլան տարածվում է , իսկ եթե տաք ջրի մեջ դնեք օսլան կմնա ներսում և դուք կարտոֆիլը տապակելիս կստանաք շոգեխաշած կարտոֆիլի տեսք:

2.Այնուհետև անհրաժեշտ է կարտոֆիլը ճիշտ չորացնել: Կարող եք դնել բամբակյա կտորի կամ թղթի սրբիչի վրա:Քանի որ ջրի կաթիլները կարող են ճտճտալ յուղի մեջ և վնասել ձեր ձեռքը:

3.Տապակելիս չպետք է ծածկեք կափարիչով: Փակելու դեպքում այն շոգեխաշվում է :

4.Ավելացրեք աղ, համեմունքներ ըստ ճաշակի դա ևս կարևոր է: այդ ամենը ավելացրեք միայն ձեր ափսեի մեջ , քանի որ տապակելու ընթացքում աղ ավելացնելիս ոսկեգույն մասը կեղևազրկվում է :Այդ ամբողջ տապակած կարտոֆիլը պետք է գդալով հանել որպեսզի յուղը դուրս գա այնուհետև համեմել:

5.Որքան քիչ լինի կարտոֆիլը այնքան լավ կտապակվի, շատ կարտոֆիլը կարելի է ասել պարզապես չի տապակվի :

6.Կտրատած կարտոֆիլը տապակում եք նաղապես տաքացրած մի փոքր շատ յուղի մեջ , որպեսզի այն լողա յուղի մեջ և տապակվելու ժամանակ չորանա:

7.Կարելի է տապակած կարտոֆիլին ավելացնել պանիր անմահական համ կստանա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий