Ինչու են մեր հարազատները ծեր տարիքում դառնում այդքան անտանելի ..

Օրերից մի օր հարազատներիցս մեկին հարց տվեցի .

Ինչու են մեր հարազատները ծեր տարիքում դառնում այդքան անտանելի ..Ի վերջո հենց նրանք են կարողանում մեզ ամենաշատը ցավեցնել , նրանք գիտեն մեր բոլոր ցավոտ կողմերը և խփում են ուղիղ նշանակետին :

ԵՎ ահա այդ իմաստուն մարդը ինձ ասաց.

Մարդու կյանքում երկու անգամ անցումային շրջան է սկսվում և մարդը դառնում է անտանելի մտերիմների համար:Հավանաբար դա լինում է նրա համար , որ բաժանումն ու անցումն ավելի հեշտ լինի:Պատանեկության շրջանում դեռահասները դառնում են անտանելի այն ժամանակ, երբ պատրաստվում են ինչ-որ տեղ մեկնել, կամ իրենց համար անկախ կյանք սկսել:

Նրանք կարող են այն աստիճանի հասցնել իրենց ծնողներին ,որ ծնողներն իրենք են ցանկանում դեռահասներին թողնել առանձին և անկախ ապրել:Սկսվում է մի շրջան երբ բոլոր հուզական կապերը կոտրվում են և երեխայից բաժանվելն այդքան ցավոտ չի լինում: Քնքշությունը ևս պակասում է:Նույնը տեղի է ունենում ծերության ժամանակ:

Այդպես բնությունը մեզ պատրաստում է վերջին հրաժեշտին:Որքան անտանելի է լինում հարազատը կյանքի վերջին տարիներին, այնքան նրանից բաժանվելն ավելի հեշտ է լինում, որովհետև բոլոր հուզական կապերն արդեն կոտրված են լինում և մնում է միայն պարտքի զգացումը, իսկ քնքնշությունը անհայտանում է:Ամենադժվարը լինում է նրանց հետ , ովքեր թ՛ե առաջին դեպքում, թ՛ե երկրորդ ՝ իրենց քնքուշ հարաբերությունները պահպանում են :

երբեմն այդ քնքշությունը կյանքեր է փչացնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий